ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆԸ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ Է ԴԻԶԵԼ
Արխիվ 12-16ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԴԵՍՊԱՆԸ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐ Է ԴԻԶԵԼ
Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի կայքից «Իրավունքը» տեղեկանում է, որ Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը նախորդ տարի հայտարարագրել է ե'ւ դրամո'վ, ե'ւ արտարժույթով դրամական միջոցներ: Դեսպանի դրամական միջոցները կազմել են 135,000 ԱՄՆ դոլար, 4,000,000 դրամ, 85,000 եվրո:
Բարձրաստիճան անձանց եկամուտները նախորդ տարի կազմել են 39,426 դոլար:
Դեսպանի կնոջ` Աննա Նալբանդյանի դրամական միջոցները կազմել են 1,500,000 դրամ, 198,000 դոլար, 120,000 եվրո:
Փաստորեն, դեսպանի աշխատանքը լավ եկամտաբեր է, որ այսքան երիտասարդ տարիքում եւ երկու տարվա ընթացքում հասցրել է այսքան մեծ ֆինանսական միջոցներ դիզել:




ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk