«Սա նախագահի եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու պրոդուկտն է, որը նա չի ոչնչացնի». Խ. Հարությունյա
Արխիվ 12-16«Սա նախագահի եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու պրոդուկտն է, որը նա չի ոչնչացնի». Խ. Հարությունյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով իշխանություններն ականջալուր կլինեն հանրության խնդրանքին, ընդվզմանը, պահանջին, քանի որ հանրության ստվար զանգված ունի սոցիալական պրոբլեմներ, բայց ոչ պակաս հատված ընդվզում է ոչ թե նրա համար որ ի վիճակի չէ վճարել այդ գումարները, այլ ընդվզում է նրա համար, թե ինչու պետք է ինչ-որ Բիբինների, կամ ինչ-որ մեկի թալանածի համար վճարի:
«Ես կարծում եմ, որ իշխանությունները, քաղաքական ուժերը կարևորում են նաև քաղաքացիական հասարակության կայացումը: Այսօր ձևավորվել է մի սերունդ, որն իրեն իր երկրի տերն է համարում: Սա շատ կարևոր է: Սա խոսում է նաև այն մասին, որ ձևավորվել է մի սերունդ, որը պատրաստ է ստանձնել քաղաքացիական ողջ պատասխանատվությունը, որը շատ էական է: Սա նախագահի եվրոպական արժեքներին հավատարիմ մնալու պրոդուկտն է և կարծում եմ, որ նա այս արժեքը չի ոչնչացնի: Համաձայնեք, որ սրանից 10-15 տարի առաջ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ Հայաստանում կարող է նման շարժումներ ձևավորվեն, ուստի պետք է, որ խնամքով վերաբերվեն այս նախաձեռնությանը, այս կայացող քաղաքացիական օրգանիզմին և նպաստել, որովհետև դա բոլորիս հարստությունն է և ձեռք բերումը»,- ասում է Խ.Հարությունյանը:
ԱՐՄԻՆԵ ԳԻՐԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk