Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳՆԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻ, ԿԱՐԾՈՒՄ Է Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Արխիվ 12-16

ՀՈՍԱՆՔԻ ՍԱԿԱԳՆԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ

ԿԼԻՆԻ, ԿԱՐԾՈՒՄ Է Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

 

Այն, որ Հայաստանում մայդաններ չեն կարող լինել, ամենայն հավանականության հասկացել են նաև սատկած հավերը, իսկ հասարակությունը տնից, տեղից կտրված, գործ ու հոգս թողած շարունակում է համբերատար կերպով սպասել մեկ հարցի պատասխանի՝ կթանկանա՞ արդյոք էլեկտրաէներգայի սակագինը, թե՝ ոչ: Արդեն մի քանի օր է Բաղրամյանում հավաքվածները փորձում են կռահել, թե ի վերջո իշխանություններին կհաջողվի՞ կասեցնել սակագնի թանկացման մասին որոշումը և մեղմել հանրության ընդվզումը, թե՝ ոչ: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի կարծիքով ակնհայտ է, որ իշխանությունը չի կարող հաշվի չնստել հանրության պահանջների հետ:

«Առաջին հայացքից ՀՀ նախագահի առաջարկը՝ նշանակել աուդիտ և հասկանալ, թե ինչ իրավիճակ ունենք և առողջացման  ինչ հնարավորություններ կան հենց դրան է տանում: Ակնհայտ է, որ միայն սակագին բարձրացնելով խնդիրը չի լուծվում: Թեպետ կարող է պարտքերի մարման հարցը մենք լուծենք, բայց ինքը ՀԷՑ-ը չի առողջանա: Որտեղից երաշխիք, որ եկող տարի նույն խնդրի առջև չենք կանգնի և ՀՀ նախագահի առաջարկը հենց դրան է միտված է առողջացնել»,- ասում է Խ. Հարությունյանը:

Սակայն աուդիտը երկարատև պրոցես է, որի համար ժամանակ է հարկավոր: Բացի այդ,  հայտնի էլ չէ, թե վերջում աուդիտի արդյուներն ինչպիսի՞ն կլինեն, իսկ օգոստոսի 1-ն ինչպես ասում են սարերի ետևում չէ: Ուստի ժամանակն է հասկանալու, թե այնուամենայնիվ իշխանությունները կգնան հոսանքի կասեցման մասին որոշումը չեղյալ հայտարաելու ճանապարհով, թե՞ այն կմնա ուժի մեջ:

«Եթե դեռ աուդիտի արդյունքները չկան, իմ կարծիքով տրամաբանական կլինի որոշման կասեցումը»,- ասում է Խ. Հարությունյանը:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ