Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչ Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. Քաղաքագետ ՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին «Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ` ԻՐ ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արխիվ 12-16

ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ` ԻՐ ՊՈՐՈՇԵՆԿՈՅԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


Հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանն արդեն մի քանի օր է, որ Բաղրամյան պողոտայում է` ցուցարարների հետ: «Իրավունքը» երեկ երեկոյան մի քանի հարց ուղղեց  Խաչատուր Սուքիասյանին, սակայն մինչ այդ նշենք, որ խոսակցություններ էին պտտվում, որ վերջինս իր արտադրած ջուրը, անվճար բաժանում է ցուցարարներին:

-Պրն Սուքիասյան,  արդեն մի քանի օր է, որ Բաղրամյան պողոտայում  եք: Այս անգամ էլ ե՞ք նյութական աջակցություն  ցույց տալիս ցուցարարներին, օրինակ,  շշերով ջուր բաժանում:

-Ես նման բան չեմ անում, նյութական ոչ մի քայլ չեմ կատարել:

-Երբ պետությունը հայտնվում է ծանր իրավիճակում, մեծահարուստները երբեմն աջակցում են պետությանը: Դուք որպես գործարար, երբեւէ մտածե՞լ եք Ձեր ուժերի ներածին չափով մարել ՀԷՑ-ի կուտակած 24 մլրդ պարտքը:

-Ես կարծում եմ` դա սովետական մոտեցում է:  Եթե այդ մոտեցումը չլիներ, մենք  չէինք ունենա վատ կառավարում: Ցանկացած բիզնես պետք է արդյունավետ կառավարվի եւ համապատասխան եկամուտ ապահովվի: Հիմա եթե դուք ասում եք, որ ինչ-որ մարդիկ ուրիշի գողացածի համար տանեն փակվեն, չգիտեմ` դա սովետ է, թե ինչ է: Նենց որ փակում ենք էդ թեման, ինձ համար տհաճ էլ է լսելը:

- Որպես գործարար` ինչպե՞ս եք վերաբերվում այն կարծիքներին, որ Ձեզ համեմատում են Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ:

- Ես նման բան չեմ լսել (ժպտում է):

- Դե մենք ենք լսել:

- Գիտեք, ինչ կա, հազարավոր մարդիկ են, տարբեր կարծիքներ ունեն:

- Բայց նմանություն տեսնո՞ւմ եք:

- Ոչ,  չեմ տեսնում: Ինձ տեսնում եմ հանգիստ ապրելով,մտածելով:

- Հաջորդ խորհրդարանում կցանկանայի՞ք լինել:

- Այս պահին նման ցանկություն չունեմ: Հիմա ցանկություն ունեմ ազատ ապրելու, վայելելու: Գնացի Գերմանիայում ապրեցի, հետո վերադարձա ու հիմա վայելում եմ Հայաստանի օդը, ջուրը:

- Մի խոսքով` պատգամավոր դառնալու ցանկություն չունեք:

- Գիտեք, ես պետք է հասկանամ` ինչ տեսլական կա երկիրն առաջ տանելու: Միայն այդ դեպքում կարելի  է որոշումներ կայացնել:

-Իսկ ո՞ր տեսլականի դեպքում Դուք կցանկանաք դառնալ պատգամավոր:

-Ես կարծում եմ, որ մեր երիտասարդները հետագայում մաս պետք է կազմեն շատ հարցերի: Դա մեզ շատ է պետք:

Հ.Գ. Շատ լավ հարց եք բարձրացնում, պարո'ն Սուքիասյան, տեղի ունեցած ինչ-ինչ թալանի մասին: Մի հարցնող լինի` դուք Ձեր ունեցվածքը ազնի՞վ ճանապարհով եք ձեռք բերել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Սահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ ՄիրզոյանինՌուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչԵվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. ՔաղաքագետՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում էՁեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու. Տիրադավերը խրախճանքը ժանտախտի օրերին«Լեվ Գրուպը» պատրաստ է աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում«Իրավունք». Քրեական աշխարհը Զապի փեսայից «աչյոտ պիտի ստանա»«Իրավունք». Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը«Փաստ». Ընդդիմությունը որ համայնքներում կմասնակցի ընտրություններին«Ժողովուրդ». Փաշինյանը մտադիր է դուրս գալ փողոց՝ քաղաքացիների տրամադրությունները հասկանալու համարPolymarket հարթակում Թրամփի կուսակիցների հաղթանակին ընդամենը 9% հավանականություն է տրվում«Հրապարակ»․ ՊՆ-ն փորձում է փակել անհետ կորածների ծնողների բերանները

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված