ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Է ՀՂԵԼ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ԵՎԳԵՆԻ ՊՐԻՄԱԿՈՎԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Է ՀՂԵԼ ՌԴ ՆԱԽԱԳԱՀին՝ ԵՎԳԵՆԻ ՊՐԻՄԱԿՈՎԻ ՄԱՀՎԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Եվգենի Պրիմակովի մահվան կապակցությամբ:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Խորը վշտով ընդունեցի ռուսաստանյան քաղաքական, պետական և հասարակական ականավոր գործիչներից մեկի՝ Եվգենի Մաքսիմի Պրիմակովի մահվան մասին լուրը, ում ներդրումը ռուսաստանյան պետականության զարգացման գործում դժվար է գերագնահատել:
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում իր ծանրակշիռ ներդրումն ունեցած Եվգենի Պրիմակովի վառ հիշատակը մշտապես կպահպանվի մեր հիշողություններում:
Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անեկղծ ցավակցություններ: Խնդրում եմ զորակցության խոսքեր փոխանցել Եվգենի Պրիմակովի հարազատներին ու մտերիմներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
