Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ՍԵԴԱ ԹՈՒԹԽԱԼՅԱՆ. «ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԴԱՌՆԱԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ»

Արխիվ 12-16

ՍԵԴԱ ԹՈՒԹԽԱԼՅԱՆ. «ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ԴԱՌՆԱԼ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՉԵՄՊԻՈՆ»

Բաքվում ընթացող Եվրոպական առաջին ամառային խաղերում հայ մարզիկներն այնուամենայնիվ ասացին իրենց խոսքը` թեեւ ոչ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո ելույթ ունենալով: Ռուսաստանի պատվիրակության կազմում հանդես էր գալիս 15-ամյա գյումրեցի մարզուհի Սեդա Թութխալյանը, ով նվաճել է Եվրոպական խաղերի չեմպիոնի տիտղոսը: Սամբոյի աշխարհի եւ ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրը Բաքվում նվաճեց նաեւ արծաթե մեդալ՝ սպորտային մարմնամարզության հենացատկում իրենից առաջ թողնելով միայն շվեյցարացի Ջուլիա Շտայնգրուբերին: Հիշեցնենք, որ հայ մարզուհին 2015թ. պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն է: Եվրոպական խաղերի, հաղթանակների եւ առաջիկա ծրագրերի մասին «Իրավունքը» զրուցեց ՍԵԴԱ ԹՈՒԹԽԱԼՅԱՆԻ հետ:

 

-Շնորհավորում ենք Ձեզ` ոսկե մեդալ նվաճելու եւ հրաշալի ելույթների համար:
- Շատ շնորհակալ եմ:
- Ինչպե՞ս կգնահատեք Ձեր ելույթները Բաքվում անցկացված Եվրոպական խաղերում: Ամեն բան եղավ ըստ նախատեսվածի՞:
- Կարող էի մի փոքր ավելի լավ հանդես գալ, ինչ-որ բան ստացվեց, ինչ-որ բան` ոչ… Բայց սրանք իմ վերջին ելույթները չեն, այնպես որ, ամեն բան դեռ առջեւում է:
- Ի՞նչ մթնոլորտ էր մրցավայրում:
- Մեծ դահլիճ էր, բոլորը ծափահարում եւ գոռում էին, անգամ, երբ ինչ-որ բան չէր ստացվում, բոլորը ծափահարում եւ աջակցում էին:
- Ի՞նչ կասեք այս մրցաշարի մասին` համեմատելով այն մյուս առաջնությունների հետ, որոնց մասնակցել եք:
- Այս Եվրախաղերը սովորական մրցաշարեր էին` մյուսների նման, միակ բացառությամբ, որ այստեղ ես առաջին անգամ մասնակցում էի մեծերի մրցապայքարին:
- Դուք ընդամենը 15 տարեկան եք, բայց հասցրել եք բավականին հաջողություններ գրանցել եւ հաղթանակներ ունենալ: Որպես մարզիկ՝ ո՞րն է ձեր գլխավոր նպատակը:
- Ես կարծում եմ, որ բոլոր մարզիկների գլխավոր նպատակը օլիմպիական խաղերն են: Ես շատ եմ ուզում հայտնվել Օլիմպիադայում եւ նվաճել ոսկե մեդալ: Պայքարելու եմ եւ գնամ դեպի նպատակս: Եվ կարծում եմ` այս հարցում ինձ շատերը կօգնեն՝ ծնողներս, եղբայրներս եւ մարզիչներս:
- Ի՞նչ մրցաշարեր կան այս տարվա ծրագրերում:
- Դեռ չգիտեմ, հույս ունեմ մասնակցել աշխարհի առաջնությանը...
- Եվ վերջում` Ձեր երազանքի մասին:
- Երազում եմ դառնալ Օլիմպիական չեմպիոն:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված