«ԱՅՈ, ՓԱՍՏ Է` ԹՇՆԱՄԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԿՐԿԻՆ ԱԿՏԻՎԱՑԵԼ Է»
Արխիվ 12-16«ԱՅՈ, ՓԱՍՏ Է` ԹՇՆԱՄԻՆ ՍԱՀՄԱՆԻՆ ԿՐԿԻՆ
ԱԿՏԻՎԱՑԵԼ Է»
Երեկ 18:30 սահմաններում հակառակորդը ՀՀ Նախիջեւանյան սահմանի Սյունիքի մարզի Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառելով նաեւ մեծ տրամաչափի զենքեր, ակտիվ կրակ է վարել: Հայկական կողմի պատասխան կրակից հետո հակառակորդը կրել է բազմաթիվ կորուստներ, սակայն մարտի ընթացքում ցավոք զոհվել է նաեւ ՀՀ ԶՈւ զինծառայող, շարքային պայմանագրային Արման Մայիսի Եփրեմյանը, ծնված 1987թ:
Թե ինչով է պայմանավորված հակառակորդի ակտիվությունը փորձեցինք պարզել ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհանիսյանից, ով նկատեց.
- Չեմ կարող ստույգ նշել հակռակորդի ակտիվության պատճառը, բայց,այո, փաստէ, որ թշնամին սահմանին կրկին ակտիվացել է, խախտումն է անում: Հատկապես Գորհայք բնակավայրի հայկական դիրքերի ուղղությամբ շուրջ մեկ տարի կլինի, որ կրակոցներ չեն եղել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
