Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ԿԼԻՆԻ «ՄԱՅԴԱ՞Ն», ԹԵ՞ HAPPY END

Արխիվ 12-16

ԿԼԻՆԻ «ՄԱՅԴԱ՞Ն», ԹԵ՞ HAPPY END

 

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելու նպատակով արդեն մի քանի օր է ցուցարարները դուրս են եկել փողոց` պահանջելով չոտնահարել իրենց իրավունքերը եւ չկատարել չհիմնավորված բարձրացում: Բողոքի ակցիայի մասնակիցների շարքերը վերջին օրերին համալրել են նաեւ որոշ մտավորականներ: Ի դեպ, սոցիալական այս բողոքի պատճառով` որոշ «մտավորականներ» պահը բաց չթողեցին եւ զբաղվեցին իրենց PR-ով` մարդկանց մոտ ստեղծելով տպավորություն, թե մտահոգված են ազգի խնդիրներով: Այնուամենայնիվ, շատերը կարծում են, որ սա էլ «մայդան» է` հայկական տարբերակով: «Իրավունքը» ցուցարարների կողքին ներկա եւ բացակա որոշ մտավորականների հետ փորձեց պարզել, թե այն կվերածվի՞ հայկական «մայդանի», թե՞ կունենա իր «happy end»-ը:

 

 

«ՍԱ ԱԿՑԻԱ Է, ԵՎ ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵՆ ՆԱԵՎ ՍԱԴՐԱՆՔՆԵՐ»
ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան ԱՐՄԵՆ ՄԱՐՈՒԹՅԱՆ.
- Ցուցարարների մեծ մասը երիտասարդներ են, ովքեր ունեն իրենց բողոքը, համապատասխան մարմինները պետք է բարի լինեն եւ լսեն նրանց: Սա նորմալ պահանջ է, իսկ ցուցարարները նորմալ ու մարդավարի ցույց են անում: Մենք քաղաքակիրթ ժողովուրդ ենք, ուստի` բարձրացված հարցը պետք է ստանա քաղաքակիրթ լուծում: Սա ակցիա է, եւ կարող է լինեն նաեւ սադրանքներ, բայց եթե մարդիկ նորմալ ցույց են անում, պետք է լուծում տրվի:

 

 

 

«ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՑ ԷԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ»
Կիթառահար, երգիչ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ.
- Անկախ նրանից, թե ինչ հանգուցալուծում կունենա այս ամենը, կարեւոր քայլ եմ համարում` կարեւոր ճանապարհ անցնելու համար: Ո՛չ մի երկիր, ո՛չ մի ժողովուրդ միանգամից ոչնչի չի հասել: Այնքան հեղափոխություններ են արել, այնքան արյուն է թափվել, այնքան պայքար է գնացել, որ հիմա դարձել են երկրներ, որոնց մատնացույց են անում: Բայց ինձ ամենից շատ ուրախացնում է երիտասարդությունը, որը չի ենթարկվում որեւիցե ուղղորդվող տրամաբանության, իրենք ինքնուրույն որոշումներ են կայացնում: Այսինքն` անկաշառ շարժում է դառնում: Ոչ ոք չի ուզում ոչինչ ջարդել-փշրել, եթե նման բան է լինում, սադրիչները տեղավորվում են, որպեսզի առիթ ունենան ցրելու միտինգը: Այդ պատնեշը, որ ստեղծեցինք մտավորականներով ու քաղաքական գործիչներով, հրաշալի գաղափար էր, բարիդրացիական մթնոլորտում անցկացրեցինք գիշերը, ինչը մարդկանց ավելի բարի է դարձնում, երիտասարդներին ու ոստիկաններին` ավելի վստահ, որ չեն լինի սադրանքներ: Իսկ մենք նրանց կողքին ենք, որովհետեւ մեր պարտքն է` ամեն բան անենք, որպեսզի այս առաջընթացը հնարավորինս խաղաղ պայմաններում գնա: Չէ՞ որ երկու կողմից էլ մեզ համար կարեւոր մարդիկ են` մեր հայրենակիցներն են, ամեն մեկի համար պարտավոր ենք սրտացավ լինել: Հուսանք` այս ամենը լավ ավարտ կունենա, եւ արդեն մեր պետական այրերը պարտավոր են շատ լուրջ մտածել ընդհանրապես իրենց արած ամեն մի սխալ որոշման ու քայլի համար: Չի՛ կարելի կեղեքել ժողովրդին, այս հրաշալի ժողովուրդը լավ ապրելու իրավունք ունի եւ դա վաստակել է:

 

Ներկայացրին ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ,
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված