ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ Բաբուխանյան Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչ Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. Քաղաքագետ ՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՂՈԹՔ ՀՆՉԵՑՐԻՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋ` ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ

Արխիվ 12-16

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ ԱՂՈԹՔ ՀՆՉԵՑՐԻՆ

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՋ` ԽԱՂԱՂ ՑՈՒՅՑԻ ԱԿՆԿԱԼԻՔՈՎ


Եվ կրկին խաղաղ գիշեր է Բաղրամյան փողոցում: Եթե մի քանի ժամ առաջ կրքերը թեժացել էին թե՛ էլեկտրաէներգիայի դեմ պայքարող ցուցարարների կողմից, եւ թե՛ ոստիկանության վարքագծի մեջ, ապա այժմ տեւական անդորր է տիրում: Թերեւս ոստիկանության կազմած կենդանի պատի դիմաց հոգեւորականների հղած աղոթքը հասավ առ Աստված: Նշենք, որ մի քանի ժամ առաջ իրավիճակը խիստ լարված էր ոչ այն պատճառով, որ ՀՀԿ ԳՄ նիստում չհնչեց ցուցարարների բաղձալի որոշումն, սակայն ինչպես նշել է ՀՀԿ խոսնակ պարոն Շարմազանովը սա դեռ վերջնական որոշում չէ: Ինչեւէ  կամաց-կամաց փակվում էր նաեւ Մաշտոցի պողոտան: ՀՀ ոստիկանապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ բավական կոշտ շեշտադրումներով զգուշացրեց ցուցարարներին, որ եթե Մաշտոցի պողոտան փակվի, ապա ոստիկանությունը կդիմի համապատասխան գործողությունների: Այնուհետեւ ոստիկանության հետ սկսեց բանակցել ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ու երկարատեւ զրույց ունեցավ նաեւ Վ. Գասպարյանի հետ: Այս մասին «Իրավունքը» հենց տեղում փորձեց որոշակի հարցերի պատասխաններ ստանալ պարոն Մարգարյանից:

- Ինչպե՞ս կգնահատեք Բաղրամյան փողոցում տիրող իրավիճակն այս պահին:

- Նորմալ է ամեն ինչ, ուղղակի, քանի որ փակվել էր կարեւոր փողոցներից մեկը, մի քիչ աժիոտաժ ստեղծվեց, բայց, փառք Աստծո, հանդարտվեց, առանց որեւէ բախումների:

- Եթե գաղտնիք չէ, ի՞նչ էիք բանակցում ոստիկանապետի հետ:

- Բանակցում էինք, որ ցույցը խաղաղ շարունակվի, սադրանքներ չլինեն: Փորձենք հնարավոր ամեն ինչ անել, որ սադրանքներ չլինեն, որովհետեւ երիտասարդները շատ են: Մի խոսքով` պետք է ավելի սթափ մոտենալ հարցին:

- Իսկ ոստիկանությունը որեւէ երաշխիքներ տվե՞ց, որ որեւէ բախում չի լինի:

- Երաշխիքն այն էր, որ որեւէ գործողություն չկատարվեց:

- Մաշտոցի պողոտայում էլ, կարծես, իրավիճակը խաղաղվեց…

- Հիմա այնտեղ էլ հանգստացավ: Հենց Մաշտոցի պողոտայով էր պայմանավորված մի փոքր աժիոտաժը, որ սկսվեց: Բարեբախտաբար,մենք բոլորս այստեղ ենք:

- Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորները նույնպես որոշակի բանակցությունների մեջ են միմյանց հետ, որեւէ միասնական որոշում ունե՞ք այս պահին:

- Մերթընդմերթ վարվում են բանակցություններ` խոսում ենք, զրուցում, փորձում անել ամեն ինչ, որ ցույցն իր բնականոն հունից դուրս չգա, մեր ուզածն այս է: Չէ որ սա լավ նախաձեռնություն է` արդար պայքարը:

- Ի՞նչ կասեք ՀՀԿ ԳՄ նիստի արդյունքների մասին:

- Ես որեւէ որոշումից տեղյակ չեմ, տեղեկություններ չունեմ:

- Ինչպիսի՞ առավոտ է այսօր սպասվում Բաղրամյան փողոցում:

- Առաջ Աստված, բարի առավոտ թող լինի եւ այս արդար հարցը իր արդարացի հանգուցալուծումը գտնի, ինչպես ուզում են մեր բոլոր հայրենակիցները:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

Հ.Գ.- «Իրավունքը» գիշերվա 03:30-ի սահմաններում նկատել է, որ տասնյակից ավելի մարդատար ավտոբուսներ ոստիկանական զորքերին տեղափոխում են Երեւանի կենտրոնից: Եզրակացությունները թողնելով ձեզ` մեզ մնում է հույս հայտնել, որ այսօր էլ արշալույսները խաղաղ կլինեն Բաղրամյան փողոցում:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ ԲաբուխանյանԹրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացումԹեհրանը դիտարկում է ՄԱԶՊ-ից դուրս գալու հնարավորությունըԱնհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵրուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել էՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ ՄիրզոյանինՌուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչԵվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. ՔաղաքագետՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում էՁեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու. Տիրադավերը խրախճանքը ժանտախտի օրերին«Լեվ Գրուպը» պատրաստ է աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում«Իրավունք». Քրեական աշխարհը Զապի փեսայից «աչյոտ պիտի ստանա»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված