Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ

Արխիվ 12-16

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵՑ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԸ

 

Րոպեներ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո ՀՀԿ խոսնակ Էդվուարդ Շարմազանովը հայտարարեց, թե Բիբինի ընկերությանը տրվող 7 դրամի մեջ թալանն ու ծախսերը ներառված չեն: Հայաստանի էներգետիկ համակարգի խնդիրները կապված չեն 7 դրամ թանկացման հետ… Նա կոչ արեց բոլոր գործընթացները տանել խաղաղ ընթացքով, բարձր գնահատեց ոստիկանության գործունեությունը:

Կառավարության ներկայացրած թվերն օբյեկտիվ են, բայց Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի մենք ունենանք անվտանգ էներգետիկ համակարգ…

Նա նաև հայտնեց, որ աուդիտ պետք է իրականացվի ՀԷՑ-երում…

Այսինքն, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման առթիվ որևէ տեղեկություն չի հաղորդում Էդվարդ Շարմազանովը: Հետևաբար, ամեն ինչ մնում է անփոփոխ…

Իշխանությունները մերժեցին ցուցարարների պահանջը:

Միաժամանակ հույս հայտնեց, որ աուդիտից հետո հնարավոր են փոփոխություններ:

Լրագրողների այն դիտարկմանը, թե մինչ աուդիտի ավարտը կկասեցվի՞ սակագնի բարձրացման որոշումը, Շարմազանովը պատասխանեց, թե ինքը չէ այն պաշտոնյան, ով պետք է հայտարարի որոշման կասեցման մասին: «Ամեն ինչ իր ժամանակին»- բազմանշանակ պատասխանեց նա: Շարմազանովն այդպես էլ որևէ կոնկրետ բան չասաց այն մասին թե ինչ է լինելու Բաղրամյան պողոտայի ցուցարարների պահանջի հետ եւ արդյոք իրենք թողնելու են, որպեսզի Բաղրամյան պողոտան կրկին փակ լինի:

Ի դեպ, Շարմազանովը ակնարկեց, որ առաջիկա օրերին կրկին առիթ է լինելու հանդիպել լրագրողների հետ:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ