Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

Դ. ԴԵՎԻՍԻՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՇՈՏԼԱՆԴԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ Է»

Արխիվ 12-16

Դ. ԴԵՎԻՍԻՆ. «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՇՈՏԼԱՆԴԻԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՂՔԻՆ Է»


Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող հանձնախմբի եւ  «Փյունիկ»  հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանում տեղի կունենա բրիտանացի բանաստեղծուհի ՋԻՆԻ ՀԵՆՍՈՆԻ  «Ամպերի տակ» ժողովածուհի շնորհանդեսը: Գիրքը, որը հայերեն թարգմանել է Արծվի Բախչինյանը, պատմում է սիրո, կորստի եւ իղձերի մասին:  Գրքի հայերեն տարբերակը շնորհանդեսը տեղի կունենա նաեւ Լոնդոնում,  հեղինակի կողմից այն նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ջ. Հենիսոնի խոսքով`Հայաստանում նա իրեն տանն է զգում, քանի որ միշտ շրջապատված է լինում հայ ընկերներով եւ հարազատներով. «Ճիշտ է, Հայաստանում ես մի քիչ հուզվում եմ, մանավանդ այսօր, երբ այցելեցի Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշահամալիր, սակայն այստեղ ինձ համար հարազատ է»,-նշեց տիկին Հենսոնը, ով Հայաստան է ժամանել ամուսնու`շոտլանդացի հայտնի  դիրիժոր ԴԵՎԻԴ ԴԵՎԻՍԻ հետ:

Սա դիրիժորի երկրորդ այցն է Հայաստան, առաջին այցելության ընթացքում նա համերգով հանդես է եկել Երեւանում եւ ղեկավարել Հայաստանի Ֆիլարմոնիկ նվագախումբը. «Առաջին այցելության ժամանակ ինձ ուղեկցում էր կինս, իսկ այսօր տեղերով փոխվել ենք`ես եմ նրան ուղեկցողը:Հայաստանում եմ ոչ թե որպես երաժիշտ, այլ որպես մարդ , ով Հայաստանի ընկերն է եւ լավ բարեկամը: Մեր երկրների`Հայաստանի եւ Շոտլանդիայի միջեւ շատ նմանություներ կան , քանի որ երկու երկրներն էլ շրջապատված են հարեւաններով, որոնք այդքան էլ բարեհամբյուր չեն մեր նկատմամբ: Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում Շոտլանդիան Հայաստանի կողքին է եւ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Հայաստանը ունենա պայծառ ապագա»,-ընդգծեց Դ. Դեվիսինը:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ