Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ԻՍՊԱՆԱԿԱՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ ԿՐԿԻՆ ՀԱՅԻ ՁԵՌԱԳԻՐ (տեսանյութ)

Արխիվ 12-16

ԻՍՊԱՆԱԿԱՆ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ

ԿՐԿԻՆ ՀԱՅԻ ՁԵՌԱԳԻՐ (տեսանյութ)


Կարեն-Սեւակ մյուզիք ընկերության եւ իսպանացի երգիչ ԳՈՆԶԱԼՈ ԱՅՈՒՍՈՅԻ համատեղ համագործակցության արդյունքում, հատուկ հայաստանյան հանդիսատեսի համար, կներկայացվի նոր տեսահոլովակ, որի պրեմիերան կկայանա հունիսիս 30-ին:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն իսպանացի երգչի պրոդյուսերն ազգությամբ հայ Լիռա Քոչարյանն է, ինչն էլ մեկ անգամ եւս առիթ է տալիս համոզվելու, որ հայերն ամենուր են, որտեղ էլ լինեն չեն մոռանում հայ լինելը:

Ինչեւէ, երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը` ո՛չ ավել, ո՛չ պակաս, հենց իսպանացի երգիչն է` Գոնզալոն: Երգչի յութուբյան պոշտոնական ալիքում տեղադրված անոնսից պարզ է դառնում, որ այն բավականին ուրախ, ամառային եւ իսպանական կրքոտ պարերով համեմված տեսահոլովակ է, որի ռեժիսորը կրկին մեր հայազգի հայտնի ռեժիսոր ԱՐԵՆ ԲԱՅԱԴՅԱՆՆ է, իսկ ոճաբանը ԱՐՄԵՆ ԳԱԼՅԱՆԸ:

 


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ