«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա Հայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. Լիխաչով Իշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ Պողոսյան Վահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿ Վրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... Իգիթխանյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ին Հայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառը

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄՌԱՆՆ ԷԼ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ

Արխիվ 12-16

ԴՊՐՈՑԱԿԱՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱՄՌԱՆՆ ԷԼ ՊՐԾՈՒՄ ՉԿԱ

Այն, որ սեպտեմբերի 1-ի՝ ամեն նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ տրվում է նաեւ դպրոցական դրամահավաքությունների մեկնարկը, նոր բան չէ եւ, ճիշտն ասած, նույնիսկ հասցրել ենք հաշտվել: Տարօրինակ է, որ այս անգամ դրամահավաքությունների մասին ենք խոսում նաեւ թեժ ամառային սեզոնին, բայց պարզվում է, մի շարք դպրոցներում գլխի են ընկել դրամահավաքությունները նաեւ ամառ տեղափոխելու մասին: Ամեն դեպքում՝ նման ահազանգեր այս օրերին շատերից ենք ստացել: Պատճառաբանությունն է՝ փող է պետք` վերանորոգման համար: Լավ, ինչքա՞ն կարելի է ծնողների գրպաններից դուրս չգալ: Դա էլ մի կողմ. դպրոցը պետական շինություն է, եւ պատկան մարմիններն էլ քանիցս հավաստիացրել են, թե վերանորոգումների հարցում խնդիրներ չունեն: Ուրեմն, ստացվում է, որ դա արդեն ծնողների հո՞գսն է, երբ ամեն տարի կրթության համակարգին տրվող բյուջետային փողերը միայն ավելանում են: Դե, մնում էր Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ ԳԱՅԱՆԵ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՑ ճշտել, թե այս ինչ է կատարվում իր ղեկավարած համակարգում: Ու պարզվում է.

 

 

-Յուրաքանչյուր դպրոց ֆինանսավորվում է աշակերտների թվով, եւ յուրաքանչյուր դպրոց նախորդ տարվա բյուջեի ֆինանսավորման մեջ ունի տող, որտեղ ընթացիկ տարվա աշխատանքներն են նախատեսվում` իր ունեցած տնտեսումների հաշվին: Եթե դպրոցը տնտեսումներ է ունենում, կարողանում է վերանորոգել շենքը, դասասենյակը, բայց եթե չի կարողանում վերանորոգել, չունի այդքան տնտեսումներ, այլ կերպ ասած՝ իր կարիքները հազիվ է կարողանում բավարարել, հետեւաբար, եթե ծնողները, միայն կամավորության սկզբունքով, կարողանում են իրենց երեխայի դասարանը վերանորոգել, ներկել, դա արդեն կախված է ծնողների մոտեցումներից: Այսինքն, եթե նման հարցերում կա պարտադրանք, խստագույնս կպատժվի այդ տնօրենը, ով ինքնագործունեությամբ է զբաղվում` հատկապես քաղաքապետի հանձնարարականից հետո: Ինձ համար մի փոքր զարմանալի է, որ կան նման դեպքեր: Որպեսզի ինձ օգնեք եւ արմատախիլ անեք նման երեւույթը, պարզապես կցանկանամ տեղեկացնեք մեզ, թե կոնկրետ որ դպրոցը կամ դպրոցներն են, որոնք բողոքի նման ալիքի տեղիք են տվել: Սովորաբար վերանորոգման հետ կապված` նման բաներ արվում են օգոստոսի կեսերից, ամեն դեպքում, եկեք միանանք եւ արմատախիլ անենք տհաճ երեւույթը:
- Որեւէ օրենք կա՞, որը թույլ տալիս է պետական շենքի՝ դպրոցի շինաշխատանքների համար մասնավորից՝ ծնողից անհատույց գումար ստանալ: Եթե չկա, ապա դա չի՞ նշանակում, որ նման ցանկացած դրամահավաքություն ապօրինություն է:
- Իհարկե, որեւէ օրենք նման բան չի պարտադրում ծնողին. ծնողին կարող է առաջարկվել, բայց ոչ պարտադրվել: Եվ որպեսզի նման տհաճ դեպքերը բացառենք, նորից եմ կրկնում, օգնեք մեզ բացահայտել նման տնօրեններին, դասղեկներին, եւ ես ի պաշտոնե խոստանում եմ, որ նրանք, ովքեր ծնողներին կամ աշակերտներին պարտադրում են գումար հավաքել, խստագույնս կպատժվեն:

«ՕՐԵՆՔ` ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ,
ՈՐ ԾՆՈՂԸ ԹԵԿՈՒԶ ԿԱՄԱՎՈՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԻ ԴՊՐՈՑԻՆ, ԻՆՉ ԽՈՍՔ, ՉԿԱ»

Վայ, տիկին Սողոմոնյան, ուզում եք բացահայտել ու մեր հույսի՞ն եք մնացել. լավ էլի: Մի խոսքով, փորձեցինք ավելի սպառիչ պատասխաններ ստանալ վերադաս օղակից՝ Կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ ՆԱՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՑ: Մասնավորապես, որ կամավոր դրամահավաքությունն ի վերջո նշանակում է պարտադիր:
- Կամավորը պարտադիր դառնալու գործընթացն իհարկե ժխտում եմ. չի կարող նման բան լինել ¥բայց այդ ո՞ր ծնողը, ելնելով թեկուզեւ իր երեխայի հետ «թարսվելու» չբացառվող հեռանկարից, «կամավոր» այդ մուծումները տարին շարունակ չի կատարում- հեղ.¤ : Բայց եթե դպրոցը որեւէ կարիք ունի եւ իր կարիքը ներկայացնում է ծնողական խորհրդին` առանց պարտադրելու, վերջիններս էլ միանում եւ լուծում են դպրոցի որեւէ կարիք, դրա արգելքը չկա:
- Մի՞թե դպրոցին հատկացված պետական միջոցները բավարար չեն` դպրոցի կարիքները հոգալու համար, եւ որքանո՞վ է արդարացի, որ պետական կառույցի վերանորոգման համար ծնողները պետք է գումար հատկացնեն:
- Դրանք պետական միջոցներից զատ են, գուցե այդ դպրոցում միջոցները չեն հերիքում, կամ այն վերանորոգման ծրագրում չկա: Բայց եթե դպրոցը խնդիր ունի, ասենք օրինակ, սանհանգույց կարգավորելու, կարող է հանգիստ դիմել ե՛ւ ծնողներին, ե՛ւ բարերարներին, ե՛ւ համայնքին, որպեսզի իր դպրոցի կարիքը հոգա, դա նորմալ է:
- Ասացիք նորմալ է, իսկ նման օրենք գոյություն ունի՞, որ ծնողը պետք է թեկուզ կամավոր գումար հատկացնի` պետական կառույցը վերանորոգելու համար:
- Չէ, խնդիրն օրենքի մեջ չէ, այլ կարիքը հոգալու մեջ է, իսկ կարիք հոգալը, այո, ինչու ոչ, նաեւ ծնողական համայնքի խնդիրն է: Բայց նման օրենք` որպես այդպիսին, որ ծնողը թեկուզ կամովին գումար հատկացնի դպրոցին, ինչ խոսք, չկա:
- Այսինքն` ստացվում է, որ ամեն դեպքում դա ապօրինություն է, եթե որեւէ օրենքի կետով նման բան չի նախատեսվում:
- Չի կարելի նման ձեւակերպում տալ, ցանկացած դրամահավաք պարզապես ծնողի կամեցողությամբ է լինում, իսկ դա ապօրինություն կոչելը ճիշտ չէ:
- Բայց ծնողը ինչքա՞ն կարող է, հատկապես այս ծանր սոցիալական պայմաններում,  «կամովի» վճարել մե՛կ դպրոցի վերանորոգման, մեկ ավարտական երեկոյի, մե՛կ միանման համազգեստի եւ նմանատիպ բազում, այսպես ասած, դպրոցի կարիքների համար:
-  Նույն ծնողները կարող են չմասնակցել եւ ոչ մի դրամահավաքի, թող չվճարեն, ասենք, Ձեր նշած միասնական հագուստի համար, դա դպրոցի ներքին կանոն է: Տեղեր կան, որտեղ հենց ծնողներն են առաջարկում դպրոցներին, որպեսզի գումար հավաքեն եւ միասնական համազգեստ գնեն բոլորի համար, քանի որ դժվարանում են ամեն օր երեխաներին տարբեր զգեստներով ճանապարհել դպրոց: Այսօր ամեն բան շատ թափանցիկ, եւ ոչ ոք ոչ ոքի չի կարող պարտադրել. չի ուզում ծնողը` թող չանի:
- Չե՞ք կարծում, որ ոչ մի ծնող չի ցանկանա, որ իր երեխան հետ մնա մյուսից, եւ արդեն ստիպված իր վերջին կոպեկը տալիս է դպրոցին, որպեսզի հետագայում դա որեւէ կեպ չանդրադառնա երեխայի վրա, չընկճվի:
- Նման բան թող ծնողները չմտածեն, եթե չունեն, թող չտան, թող ընդվզեն, դա որեւէ խնդիր չի առաջացնի ո՛չ ծնողի համար, ո՛չ էլ առավել եւս աշակերտի:
Մեկ ուշագրավ հանգամանք նկատենք. եթե տարիներ առաջ պատկան աշխատակիցները գոնե ձեւի համար ասում էին, թե դրամահավաքությունները` պարտադիր թե կամավոր, արգելված են, ապա այսօր ստացվում է, որ համակարգի ղեկավարությունը սկսել է արդարացնել դա, անշուշտ շատ լավ հասկանալով, թե իրականում ուր է գնում այդ հավաքված փողերի մի մասը, եւ ինչպես են ծախսվում պետական հատկացումները: Լավ, առաջիկայում կփորձենք տեսնել, թե նախարա՞րն ինչ է մտածում օրենքով չթույլատրված այդ գործառույթին ու այն կամավորության անվան տակ արդարացնելու փորձերին:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Յունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր«20 միլիոն դրամը ոչ թե անձնական հոնորար է, այլ նախագծի բյուջե»․ Թաթա Սիմոնյանի թիմի պարզաբանումը Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանաՀոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում էՀայաստանը առաջիկա ամիսներին կորոշի՝ ում հետ կառուցել նոր ատոմակայանը. ԼիխաչովԾեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունումԻշխանության նկատմամբ վստահությունը 11-12 տոկոս է. Գեւորգ ՊողոսյանՎահրամ Սահակյանը ձերբակալվել է ֆեյսբուքում ատելություն հրահրող հրապարակման համար․ ՔԿՎրաստանը սկսել է Ռուսաստանից ավելի շատ խոզ ներկրել Անձամբ եք պատասխան տալու. Փաշինյանը զգուշացրել է Մեր տղերքը հիմա վերեւից նայում ու ասում են՝ փաստորեն, սենց հա՞.... ԻգիթխանյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 29-ինՀայտնի է մարզպետից՝ համայնքապետ ձգտման պատճառըՆշվել է նաև, որ ներկայում Իրանում այցով գտնվում է Ադրբեջանի կառավարության պատվիրակությունը։ Այցի շրջանակում քննարկվում են երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերըԱբովյան համայնքի գլխավոր ճարտարապետ Վիրաբյանին ո՞նց ստացվեց, որ «ռաստամոշկա» արեցին դեպի հիվանդանոցԱլիևը շնորհավորել է Փեզեշքիանին ծննդյան օրվա առթիվ«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ ՓաշինյանԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը քննարկել են մաքսային համագործակցությունը«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ ԶաքարյանԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված