ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ Բաբուխանյան Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչ Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. Քաղաքագետ ՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին

ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Արխիվ 12-16

ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

Անկախ այն բանից, որ էլեկտրաէներգիայի սակագնի թեման տեղափոխվել է քաղաքական, ավելի կոնկրետ` հանրահավաքային հարթություն, մեկ է, խնդիրն ունի նաեւ իր տնտեսական կողմը, որը ցանկացած դեպքում պետք է իր լուծումն ստանա: Ընդ որում, եթե քաղաքական հարթակում լուծումը, համենայնդեպս` պահանջը շատ պարզ է` չեղյալ համարել թանկացումը եւ վերջ, տնտեսական հարթությունում ամեն ինչ շատ ավելի բարդ է:

 

 

Նախ` «Հայաստանի էլեկտրական ցանցերի» հետ կապված` իրավիճակը միանշանակ է. ընկերությունն ունի պարտքեր, որոնք չմարելու դեպքում, վաղը-մյուս օրը կարող ենք հայտնվել հոսանքազրկման շեմին: Ընդ որում, այս պարզ իրողությունը չի փոխում նաեւ այն հիմահարցերը, թե որտեղից առաջացան այդ պարտքերը, ինչու հայաստանյան էներգետիկան հայտնվեց այս վիճակում, ովքեր են մեղավորները եւ այդպես շարունակ: Կարճ ասած` ժամանակին ընկերությունը վերցրել է մեծ-մեծ վարկեր, հիմա` պարտավոր է առաջնահերթ այդ տոկոսները փակել, եւ արդյունքում` տակը մնացածով հնարավոր չէ մյուս բոլոր ծախսերը, այդ թվում` արտադրող կայանների վճարումներն իրականացնել: Ընդ որում, ժամանակին այն մեխանիզմն էր, որ ՀԷՑ-ն առանց արտադրողների նկատմամբ պարավորությունները կատարելու, հնարավորություն չուներ օգտագործել սպառողներին վաճառված էլեկտրաէներգիայից կուտակված գումարների մնացորդները: Բայց դեռ ամիսներ առաջ առիթ ունեցել ենք տեղեկացնելու, որ այդ մեխանիզմը շրջանցվում է, եւ այսօր էլ ի հայտ են եկել հրապարակային պնդումներ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է «չգիտես ինչու» այդ կարգը փոխել` հնարավորություն տալով ՀԷՑ-ին` գումարներն օգտագործել իր հայեցողությամբ: Արդյունքում` ֆինանսական ճգնաժամը արդեն նաեւ արտադրող կայաններ է տեղափոխվում:
Մի խոսքով` անզեն աչքով էլ է տեսանելի, որ ՀԷՑ-ի այս ֆինանսական ճգնաժամի տակ կա մի հսկայական, բազմաճյուղ մութ պատմություն, գումարած դրան` ապօրինությունների, մեծ փողերի «լվացման» հանցագործությունների մի ամբողջական կծիկ (սկսած շարքային տեսուչից, վերջացրած` ղեկավարությամբ եւ այս ամենի կողքին շքեղ մեքենաների եւ բնակարանների մասին պատմությունները խղճուկ փշրանքներից այն կողմ չեն անցնում) ու ժամանակի ընթացքում այնքան խճճված, որ նույնիսկ գուցե արդեն հնարավոր էլ չէ այն ամբողջությամբ բացահայտելը: Բայց մեկ է, այդ ամենը, այսինքն` ՀԷՑ-ի պարտքերի կուտակման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ բոլոր պատճառները հաշվի առնելով հանդերձ, իրողությունը չի փոխվում. պարտքերը կան, որը պետք է փակել. հակառակ դեպքում ենթակա ենք «հովհարային անջատումների» օրերին վերադառնալու ռիսկին, որի հաղթահարումից հետո միգուցեեւ ավելի բարձր սակագնի բախվենք: Գուցե հետո բացահայտվեն հանցագործություններ, հանցագործներ, հնարավոր լինի գոնե մասամբ կորուստները վերականգնել. սա էլ է այլ խնդիր եւ ամենաէականն այս պահին` հետոյի խնդիր: Այլ բան, որ պարտքերն առկա են հենց այս պահին, եւ մոտ ժամանակներս էլ պետք է փոխհատուցել:
Եվ այս իրողությունն էր, որ առաջ քաշեց հաջորդ պարզ հարցը. ո՞ւմ հաշվին:
Ամենապարզ լուծումը սակագնի բարձրացումն էր, որն էլ հանգեցրեց այս հանրահավաքային ալիքին: Այս պահին բողոքավոր երիտասարդությունը ցույց է տալիս, որ նահանջելու միտք անգամ չունի, ճնշելու, ալիքը հանդարտեցնելու տարբերակը չգործեց, եւ արդեն այն մեծ աղմուկն է, որ նման նոր տարբերակը գոնե այս պահին բացառվում է: Բողոքների ձգձգվելն էլ լուծում չէ. ի վերջո փակված է մայրաքաղաքի գլխավոր զարկերակը: Գումարած դրան` միանգամայն ռեալ է այն վտանգը, որ եթե այս գործընթացը ձգձգվի մինչեւ օգոստոս (իսկ երթուղայինների սակագների հին փորձը հուշում է, որ կարող է այդպես լինել), ապա նոր սակագներն ուժի մեջ մտնելը կարող է բախվել զանգվածային չվճարումների, որը հաստատ կտրուկ կբարդացնի ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի թեման:
Մի խոսքով` այն, որ պետք է ամեն դեպքում, որպես, այսպես ասենք, առնվազն ռեզերվային տարբերակ, մտածել ՀԷՑ-ի ճեղքվածքը փակելու այլ աղբյուրներ գտնելու մասին, դառնում է օրակարգային: Ընդ որում, վերջին օրերի հրապարակային տարաբնույթ վարկածները հենց այդ ուղղությամբ են. պարտքերը կարելի է փակել նոր վարկերի հաշվին` ՀԷՑ-ի բաժնետոմսերը գրավ վերցնելով, ՀԷՑ-ը պետք է վաճառել, որ նոր սեփականատերը մարի պարտքը, եթե անվճարունակ են, ՀԷՑ-ը պետք է տանել սնանկության, պարտքերը պետք է փակել հարկերի հաշվին, գործող սեփականատիրոջ` «ՌԱՕ ԵԷՍ»-ի հաշվին. իրենց աշխատողներն են գողացել, թող ընկերությունն էլ մտածի եւ այդպես շարունակ:

Ընդ որում, բոլոր այդ վարկածներն էլ իրենց թեեւ ուժեղ կողմերը, բայց նաեւ` լուրջ թերություններն ունեն: Ի՞նչ նոր վարկ, եթե եղած վարկերն էլ չեն կարողանում տալ: Կամ` հարկերի հաշվին փակելը կնշանակի պետբյուջեի կրճատում: Նոր սեփականատերը լավ կլիներ, բայց այդ ո՞վ կցանկանա գնել պարտքերի մեջ խրված այս ընկերությունը, այն էլ` նման սկանդալի օրոք: Կամ` սնանկ ճանաչելու դեպքում կոնկրետ գույքն անցնում է պարտատերերին, եւ այս դեպքում ո՞վ է երկրին հոսանք տալու:
Բայց այս իրավիճակում մեկ հետաքրքիր դրվագ, այնուամենայնիվ, նկատվում է, որ Ռուսաստանն ամենավերին մակարդակով ստիպված էր խնդրին մոտենալ` նաեւ հնարավոր աշխարհաքաղաքական իրողություններն աչքի առաջ ունենալով: Այս առումով, իհարկե, կա ՌԴ-ի վարչապետ Մեդվեդեւին վերագրվող այն քայլը, թե նա. «Հանձնարարել է խորը ուսումնասիրության ենթարկել Բիբինի գործունեությունը» եւ` «Նույնիսկ աննշան չարաշահման ապացույցի ի հայտ գալուն պես քրեական գործ հարուցել»: Միգուցե, եւ սա կհուշեր նաեւ ՀԷՑ-ի ֆինանսական ճգնաժամից ելքի ուղին, առավել եւս, որ նման ուսումնասիրություններ սկսվելու դեպքում, վստահ ենք, որ միայն ֆինանսական, այլ նաեւ քաղաքական շատ հետաքրքիր փաստեր կարող են ջրի երես ելնել»: Սակայն սա դեռ լուրերի մակարդակով է: Փոխարենը` շատ ավելի ռեալ է ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունը. «... Մեր ունեցած տվյալների համաձայն` կարելի է ակնկալել, որ ցուցարարների պահանջի վերաբերյալ փոխզիջումային տարբերակ կգտնվի, եւ այդ որոշումը կբավարարի ինչպես ցուցարարներին, այնպես էլ իշխանություններին»:
Այդ ի՞նչ տվյալներ են, որտեղի՞ց են դրանք հասել ՌԴ ԱԳՆ, թե՞ պետք է մտածել, որ այդ «փոխզիջումային տարբերակը» հենց Մոսկվայում է ծնունդ առել` «Բիբինի գործունեությունը խորը ուսումնասիրության ենթարկելու» գաղափարի հետ մեկտեղ: Չշտապենք ենթադրություններ կատարել, բայց այն տպավորությունն է, որ այսօր-վաղը այս ամենի հետ կապված հետաքրքիր լուրեր ենք ստանալու:
Եվ վերջում միայն հիշեցնենք, որ «Բիբինի գործունեությունը խորը ուսումնասիրության ենթարկելու» հեռանկարը նաեւ մեր որոշ չինովնիկների է քուն ու դադարից զրկել:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ ԲաբուխանյանԹրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացումԹեհրանը դիտարկում է ՄԱԶՊ-ից դուրս գալու հնարավորությունըԱնհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵրուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել էՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ ՄիրզոյանինՌուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչԵվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. ՔաղաքագետՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում էՁեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու. Տիրադավերը խրախճանքը ժանտախտի օրերին«Լեվ Գրուպը» պատրաստ է աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում«Իրավունք». Քրեական աշխարհը Զապի փեսայից «աչյոտ պիտի ստանա»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված