Հայտնի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը ԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներին Քաղաքապետարանն էլ ինքն ա՞ Սամարայում մեկտեղվել են Խաչատրյանի և Շոստակովիչի երաժշտությունն ու պատմությունը Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպից Հ1-ը թեմային ավելացնելու ոչինչ չունի, ասում է՝ «Для галочки» հայտարարությունով բավարարվեք Դատելով ուկրաինական աղբյուրների տեսանյութերից, ամբողջ Կիևը պատված է հրդեհներից առաջացած ծխով (Տեսանյութ) Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 30 Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում Ռուսաստանը ցանկանում է կաթվածահար անել Կիևը ձմռանից առաջ. The Economist

«ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՄԱՅԴԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Արխիվ 12-16

«ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՄԱՅԴԱՆ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բողոքի ակցիայի մասնակիցներն արդեն մի քանի օր է, ինչ լուսացնում են Բաղրամյան պողոտայում: Եվ այս օրերին գնալով թեժանում է հետեւյալ հարցադրումը՝ սա իրականում միայն հոսանքի գների հետ կապված պայքա՞ր է, թե դրա խորքում հասունանում է մայդան: Առավել եւս, որ նկատվում են նաեւ մայդանային ատրիբուտներ՝ դիմակավորված դեմքեր, Եվրամիության դրոշ եւ այլն: Այսպիսով՝ այս ամենը կվերածի՞ մայդանի: Հարցի պատասխանն «Իրավունքը» փորձեց ստանալ հայաստանյան քաղաքագետներից:

 


Քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ փաստեց.
- Սա խաղաղ ցույց է եւ իմ կարծիքով չի վերածվի մայդանի: Բոլոր նրանք, ովքեր ցույցին գալիս են այլ նպատակներ հետապնդելով, մեղմ ասաց գլուխները պատին են տալիս: Կողմնակի ազդեցությունները ցուցարարներին հաջողվում է շատ խելացի կերպով իրենցից հեռու պահել: Ներկա պահին՝ բախումներ չկան, եւ կարելի է ասել, որ ցուցարարներն ու ոստիկանները բավականին հաջող կերպով համագործակցում են եւ միմյանց օգնելով՝ կարողանում են ցույցը զերծ պահել հնարավոր սադրիչներից: Խաղաղ ցույցի դուրս եկած երիտասարդներն ունեն հստակ պահանջներ, որը հստակ ձեւակերպել են եւ պետք է ասեմ, որ հետեւողականորեն աշխատում են այն բավարարելու ուղղությամբ: Թե որքա՞ն կտեւի պայքարը եւ մարդիկ որքանո՞վ կունենան հաջողություններ, ցույց կտա միայն ժամանակը: Կարծում եմ՝ այդ հետեւողականությունը եւ վճռականությունն, որը ցուցաբերում է հայ հասարակությունը, կպսակվի հաջողությամբ:
Քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎ.
- Մայդանի հիմքում ընկած են եղել այլ բնույթի գործոններ եւ այլ հովանավորչություն: Մայդանի անցկացման ձեւը, դինամիկան տարբերվում է այն ամենից, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում: Մայդանի նպատակը գործող իշխանության փոփոխությունն էր, իսկ մեզանում այդպիսի հարց դրված չէ: Հայաստանում քաղաքացիական բողոքի ակցիա է, որի պատճառները կրում են սոցիալական բնույթ: Բաղրամյան պողոտայում մայդան չի լինելու:
Քաղաքագետ ԴԵՐԵՆԻԿ ՄԱԼԽԱՍՅԱՆ.
- Հայաստանում այժմ ես չեմ տեսնում այնպիսի սցենար, որ Արեւմուտքի աջակցությամբ առաջիկայում տեղի ունենա հեղափոխություն: Արեւմուտքի կողմից այս հարցում շահագրգռվածություն չկա, ուստի նման  հիմքեր չեմ տեսնում: Եթե համեմատենք ուկրաինական դեպքերի կամ վրացական հեղափոխության հետ, ապա կտեսնենք, որ այնտեղ հստակ զգացվում էր Արեւմուտքի ազդեցությունը, երբ մեդիառեսուրսները ստանում էին քաղաքական աջակցություն: Այս ամենը Բաղրամյան պողոտայւմ բացակայում է:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչականԹուրքական ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները. վերադարձվել է ավելի քան 50.000 տոմսԿոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը վարձով պետությանը տալու մասին․ «Օրը 5000 ա անում, կտրոնը կա, մրցույթ ա եղել»Հայտնի հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներինCOP17-ին ընդառաջ ՀՀ-ում քննարկվել է գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունըՔաղաքապետարանն էլ ինքն ա՞Flydubai ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ առևանգման մասին ազդանշանից հետոՈստիկանությանը գեոլոկացիայով ցույց ես տալիս՝ որտեղ ա գողացված հեռախոսը, չեն հայտնաբերումՍամարայում մեկտեղվել են Խաչատրյանի և Շոստակովիչի երաժշտությունն ու պատմությունըԱդրբեջանի ու ՀՀ-ի կիբեռանվտանգության մեջ «սարեր-ձորեր» կան. տվյալների բազան հարձակման թիրախ կդառնաԻսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում Օդաչուների խցիկից ճիչեր են լսվել, երբ դուռը բացել են, ներսում ամեն ինչ արյան մեջ է եղել. մանրամասներ՝ Flydubai-ի միջադեպիցԻնչի՞ է ՊԵԿ-ի պարգևավճարների ֆոնդը մեծանում, եթե չեն կարողանում հեռախոսների «սև շուկան» վերահսկելՀեռախոսների ներմուծման մասին խնդրահարույց օրենքի նախագիծը հետաձգում ենք. ԲՏԱԱԲ նախարարՀանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքներըՆոր մանրամասներ` Երևանում երեկ տեղի ունեցած՝ 3 աշխատակիցների մահվան դեպքիցՀ1-ը թեմային ավելացնելու ոչինչ չունի, ասում է՝ «Для галочки» հայտարարությունով բավարարվեքԴատելով ուկրաինական աղբյուրների տեսանյութերից, ամբողջ Կիևը պատված է հրդեհներից առաջացած ծխով (Տեսանյութ)

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված