ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԴԻՄԻ ՄԻԵ՞Դ
Արխիվ 12-16ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԴԻՄԻ
ՄԻԵ՞Դ
Դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մեղադրվում են ՀՀ պետական բյուջեից որպես աշխատավարձ և դրամական այլ բավարարումներ փոխանցված գումարներից 2009 թվականի հուլիսից մինչև 2013 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափերի` ընդհանուր 115.782.033 ՀՀ դրամ գումարի հափշտակության համար:
Դատական գործընթացն արդեմ ավատվում է: Միսակ Մարտիրոսյանի փաստաբան Վարդան Զուռնաչյանն «Իրավունքին» տեղեկացրեց, որ դատաքննությունն արդեն ավարտվել է: «Հունիսի 29-ին ամբաստանյալները կասեն վերջին խոսքը, որից հետո դատարանը վճիռ կկայացնի»,- տեղեկացրեց փաստաբանը:
Միսակ Մարտիրոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, ավելին` փաստաբանի խոսքով` Հայաստանի դատական երեք ատյաններն անցնելուց եւ իրենց համար ցանկալի դրական արդյունքը չստանալուց հետո կդիմեն ՄԻԵԴ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
