ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ Բաբուխանյան Հայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ» «Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազանները Սեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ «Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին Ռուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչ Եվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. Քաղաքագետ ՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին

ԱՐԱԳ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԸ՝ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

Արխիվ 12-16

ԱՐԱԳ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԸ՝ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ

Ամռան սեզոնի հետ միասին ազգաբնակչության մեծ մասը սկսում է օգտվել  արագ սննդից, որի առանց այն էլ՝ կասկածելի որակը շոգերի պատճառով դառնում է շատ ավելի վտանգավոր: Վերջին ժամանակներս փողոցային արագ սննդի որակի հետ կապված բողոքներում առանձնացվում են հետեւյալ ընդհանրական փաստարկները:

 

 

Նախ՝ սնունդը հաճախ պատրաստվում է այնպիսի պայմաններում, որտեղ հիգիենայի տարրական կանոններ ասվածը պարզապես գոյություն չունեն: Երկրորդը. պատրաստման համար օգտագործվող մթերքների պահպանման ժամկետները սպառողը վերահսկելու եւ որեւէ հնարավորություն չունի: Իսկ ժամկետանց սնունդը թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ հատկապես ամառային շոգերին, բացատրելու կարիք չի զգում: Ընդ որում կան բողոքներ, օրինակ, մի քանի շաբաթվա չոր հաց, հոտած երշիկ ու միս եւ այլ բաղադրիչներով «արագ սննդատեսակներ» սպառողներին հրամցնելու մասին, եւ եթե հանկարծ բացահայտվում է՝ նույնքան արագ էլ ստանդարտ արդարացումն է հրամցվում. «Վայ, էս մի հին կտորը տեսներս որտեղի՞ց էր մնացել»: Բայց հաշվի առնելով, որ «արագ սննդից» օգտվում են հատկապես երիտասարդները, որոնք այդքան էլ ուշադրություն չեն դարձնում իրենց այդքան սիրելի բուտերբրոդների, խաչապուրի կամ հոթ-դոգերի պատրաստման պայմաններին եւ որակին, հիշատակված «արագ պատասխանների» կարիքն էլ շատ հազվադեպ են սնունդ պատրաստողները զգում:
Արդյունքում՝ նախօրեին «Սասունցի Դավիթ» կայարանի հարակից տարածքից սպառողը գնել էր խաչապուրի, եւ պարզվել է, որ դրա պարունակությունն ամբողջովին բորբոսնած է, իսկ մեկ այլ սպառողի գնած բուտերբրոդի երշիկն այնքան հին է եղել, որ կիսելուց գարշահոտություն է տարածվել շուրջբոլորը: Իհարկե՝ երկուսի դեպքում էլ բողոք չի ներկայացվել համապատասխան մարմիններին:
Ինչեւէ՝ այս ամենը պետք է վերահսկեր Գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը: Թե իրականում ինչ մակարդակի վրա է «վերահսկողությունը», արդեն իսկ ապացուցում է վերոհիշյալ հոտած երշիկը: Այնուամենայնիվ՝ ծառայությանը, պարզելու համար, թե գոնե ինչ-որ բա անում են: Մամուլի պատասխանատու Նվարդ Առաքելյանի պարզաբանումը, անկեղծ ասած, մեզ «զարմացրեց»: Այսպիսով՝ պարզվում է, որ հանրային սննդի վերահսկողությունը, թեեւ ծառայության ամենօրյա աշխատանքն է, սակայն. «Արագ սննդի կետերի թույլտվության գործընթացում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ներգրավված չէ: Այսինքն, եթե մեզ մոտ չգրանցվի, կարող ենք եւ չիմանալ, որ այդ հատվածում արագ սննդի կետ կա: Մեզ մոտ տարեկան պլանային ծրագրում ընդգրկված է սննդի 247 օբյեկտ, որոնց մի մասն արագ սննդի կետեր են: Վերջին շրջանում արագ սննդի որակի հետ կապված` ունեցել ենք երեք ահազանգ, որի հետքերով գնացել եւ կատարել ենք ուսումնասիրություն»,- նշեց Ն. Առաքելյանը եւ հորդորեց, որ սննդի որակի հետ կապված խախտումներ հայտնաբերելիս անհրաժեշտ է, որ քաղաքացիները զանգահարեն ծառայության թեժ գծին: Այս դեպքում հույս ունենք, որ ծառայությունը կգնա բարձրացված խնդրի հետքերով եւ կփորձի գոնե որոշ չափով կարգավորել խնդիրը:
Այն, որ միայն մայրաքաղաքում նման «արագ սննդի» կետերը հազարներով են, հազիվ թե այլ կարծիք լինի: Եթե ծառայությունում գրանցված 247 օբյեկտների մի մասն են «արագ սննդի» կետեր, կարող ենք միանշանակ ասել, որ նման գործունեությամբ զբաղվողները հիմնականում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ֆիքսված չեն: Միգուցե օրենքն է այդպես, չի պարտադրում գրանցվել: Բայց բան չի փոխվում. պետք է արձանագրել, որ բավականին վտանգավոր, մարդկանց առողջության, անգամ՝ կյանքի վրա լուրջ ազդեցություն ունենալու ունակ այս հսկայական ուղղությունը որակական առումով ամբողջովին անվերահսկելի է:
Այն, որ արագ սնունդը, մանավանդ՝ անորակը վատ է անդրադառնում մարդու օրգանիզմի վրա, հաստատում է նաեւ բժիշկ-սննդաբան Հայկազ Սարգսյանը: Նրա խոսքով` արագ սննդի վատ հետեւանքերը մարդու օրգանիզմի վրա ազդեցություն կարող են թողնել մեկ-երկու տարի հետ. «Մարդիկ այս հարցում կարծես թե նարկոմանիայի մեջ ընկած լինեն, ինչքան էլ գիտակցում են, որ այդ սնունդը վատն է, միեւնույն է՝ օգտվում են: Առաջին հերթին տեղի է ունենում իմունային համակարգի անկում, սխալ սնունդը, մանավանդ բարձր տեսակի ալյուրով պատրաստված ուտելիքներն առանց վերամշակման անցնում են արյան համակարգ եւ պատճառ դառնում բազմաթիվ հիվանդությունների: Ոտքի վրա այդ անորակ ուտելիքներն ուտելը սխալ է»: Առավել եւս, որ, ըստ մեր զրուցակցի, արագ սննդի կետերում նույն ձեթը մի քանի անգամ օգտագործում են: Մինչդեռ՝ նման ձեթի մեջ պատրաստած ուտելիքն ունի քաղցկեղածին հատկություն, իր մեջ պարունակում է թույն. «Ձեթը մեկ անգամ պետք է օգտագործվի, այնուհետեւ՝ փոխվի: Սակայն մեզանում նույն ձեթի մեջ մի քանի անգամ ուտելիք են պատրաստում: Ավելի լավ է մարդիկ միրգ կամ սառը ջուր օգտագործեն, քան արագ սնունդ»,- եզրափակեց բժիշկ-սննդաբանը:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ԹՐԻՓՓ-ը Ռուսաստանի դեմ ուղղված առճակատման նախագիծ է․ Հայկ ԲաբուխանյանԹրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացումԹեհրանը դիտարկում է ՄԱԶՊ-ից դուրս գալու հնարավորությունըԱնհրաժեշտ է կանխարգելել սեռով պայմանավորված աբորտները. Անահիտ ՄանասյանԵրուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել էՍահմանագծման արդյունքում ՀՀ-ի` տարածքային զիջումների վերջին օրերի լուրերը չեն համապատասխանում իրականությանըՀայաստանում կրկին տեղի կունենա «Աղոթքի նախաճաշ»«Իրավունք». Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. թարմացված ուժերով արենա են դուրս գալու տիրադավ սրբազաններըՀայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրըՍեպտեմբերի 29-ին մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 29Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ«Հրապարակ»․ Ինչ են նվիրել Արարատ ՄիրզոյանինՌուսաստանը մտադիր է ոչնչացնել Ուկրաինայում ամեն ինչԵվրոպան գնում է դեպի ներքին արյունահեղություն. ՔաղաքագետՀՐԱՏԱՊ.ԴՕԿ Կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն հանգամանալից կանդրադառնա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ ընտրությունների վերաբերյալ հնչած գնահատականներին«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում էՁեւ չկա, հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու. Տիրադավերը խրախճանքը ժանտախտի օրերին«Լեվ Գրուպը» պատրաստ է աջակցել երեխայի կրթության հարցում՝ հոգալով նրա ուսման հետ կապված ծախսերը դպրոցում և հետագայում՝ բուհում«Իրավունք». Քրեական աշխարհը Զապի փեսայից «աչյոտ պիտի ստանա»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված