ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԾԱՆՈՒՑԱԳՐԻՆ
Արխիվ 12-16ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԾԱՆՈՒՑԱԳՐԻՆ

«Իրավունքը» շարունակում է հետեւողական լինել ազատամարտիկ Վարդան Դարբազյանի ընտանիքի գործին:
Հիշեցնենք` ամեն ինչ սկսվել է 1988 թ-ին, երբ Դարբազյանները գնել են Մադոյան փողոցի 24 տունը մայր ու որդի Արմենուհի և Անդրանիկ Սարգսյաններից՝ իրենց հարևանից, վճարելով 12.000 ռուբլի, սակայն այդ գումարի դիմաց որևէ փաստաթուղթ չեն վերցրել: Հետագայում Սարգսյանների ժառանգ Մելինե Սարգսյանը չեղյալ է համարել հարեւանների այդ գործարքը եւ պահաջել ազատել բնակարանը: Գործը հասել է դատական ատյաններին, մասնավորապես Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 4-ին, մերժել է Վարդուհի Գևորգյանի հայցը, որով պահանջել էր Մադոյան փողոցի 24 տան և տնամերձ հողի նկատմամբ իր ընտանիքի կողմից փաստացի զբաղեցրած մասը ճանաչել որպես իր սեփականություն, իսկ նվիրատվության պայմանագիրը եւ այլ անձի՝ Մ. Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցումը ճանաչել անվավեր:
Փաստաբան Վարդան Զուռնաչյանի խոսքով` արդեն մեկ ամսից ավելի է, որ սպասում է վարչական դատարանի ծանուցագրին:
Արդյոք ծանուցագրի այսքան ուշացումը օրենքի խախտում չէ: «Օրենքը ողջամիտ ժամկետ է նախատեսում, բայց յուրաքանչյուր դատարան ինքն է ողջամիտ ժամկետ սահմանում»,- եզրափակեց պրն Զուռնաչյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
