200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. Թորոսյան Նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. Թորոսյան Թրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա» Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան «Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել Հայաստանը

ՆԱԶԱՐՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ Վ. ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈԼՈՆԵՐ ԵՆ

Արխիվ 12-16

ՆԱԶԱՐՅԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐԸ  Վ. ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԼՈԼՈՆԵՐ ԵՆ

Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանի կարծիքով` ե՛ւ գազամատակարարման, ե՛ւ էլեկտրաէներգայի մատակարարման թափանցիկ գործունեություն, ըստ էության, գոյություն չունի: Այդ պատճառով հասարակությունը չի կարողանում իմանալ, թե տվյալ համակարգերն արդյունավե՞տ են աշխատում, թե` ոչ, արդիական են, թե արդիական չեն եւ եթե այդպիսին չեն, ապա ի՞նչ է արվում դրանք արդիականացնելու համար: Տնտեսագետի կարծիքով` անհայտ են նաեւ, թե  ինչքա՞ն են այն վարկային ռեսուրսները, որոնք ուղղվել են այդ համակարգերի բարելավման, կատարելագործման եւ արդիականացման համար:
«Որեւէ մեկը տեղյակ չէ, թե այդ գումարները ծախսվել են ըստ նպատակի՞, թե` ոչ եւ այսօր առաջացել է այն, ինչին մենք ականատես ենք լինում»,- ասում է Վ. Բոստանջյանը:
Փաստորեն, ստացվում է մի քանի անհայտով հավասարում, որն ըստ էության լուծել հնարավոր չէ: Այդ դեպքում ինչո՞ւ է Նազարյանն ասում, որ իրենք երկու կողմերի համար էլ  «հասկացված» չեն, բայց դա իրենց «խաչն է եւ պարտավոր են տանել»: Իրականում ինչո՞ւ Նազարյանին չեն հասկանում, եւ ինչո՞ւ է նրանց «խաչն» այդքան ծանր թվում իրենց: Այլ կերպ ասած` Նազարյանի խոսքն իրականում ինչի՞ մասին է` «Իրավունք»-ի հարցին  ի պատասխան` Վ. Բոստանջյանը նշեց, որ նեղ վիճակում հայտնվածները, առավել եւս երբ կատարում են սուբյեկտիվ գործառույթներ եւ ցուցաբերում են սուբյեկտիվ մոտեցումներ, բնականաբար ցանկացած պարագայում  փնտրում են արդարացման միջոցներ:

 

Տնտեսագետի կարծիքով, եթե հանկարծ իշխանությունները դժվարություններ են ունենում, հասարակությունը կարող է կիսել այդ դժվարությունները, բայց այդ դժվարությունները երբեք չպետք է սուբյեկտիվ լինեն: Իսկ թե Նազարյանը հոսանքի թանկացման հիմքերը նշելով` ինչո՞ւ է անցյալ տարվա սակավաջուր լինելն ու  ատոմակայնի վերանորոգումը պատճառ բերում, քանի որ անցյալ տարվա հոսանքի թանկացման պատճառը կրկին դա է եղել, եւ այս անգամ էլ կրկին նույն փաստարկներն են ներկայացվում, եւ դրանք  ընդունելի՞ են իր համար հարցին, Վ. Բոստանջյանը պատասխանեց.
«Հովհաննես Թումանյանի «Մի ամլիկ գառ»-ի պատմությունը գիտե՞ք, որ երբ գայլն ուզում է գառին ուտել, դա կարեւոր չի, թե գառը մինուճար է, թե մի տարեկան չկա: «Ասավ, հասավ գառանը, առավ թռավ անտառը»: Այսինքն, սակավաջուր էլ կլինի, այլ խնդիրներ էլ կլինեն, բայց պետք չէ երբեք լոլոներ կարդալ»,- ասում է տնտեսագետը:
Հասարակական ճնշումները կօգնե՞ն, որ խնդիրն ի շահ քաղաքացիների լուծվի, եւ հոսանքի սակագինը չբարձրանա հարցին, տնտեսագետը պատասխանեց, որ որքան էլ բաժակը մեծ լինի, եւ որքան էլ ջուրը դանդաղ գա, միեւնույնն է, այդ բաժակը լցվելու է:
«Այս պահին մենք գտնվում ենք այդ իրավիճակում: Իսկ որ լցվում է` ի՞նչ է լինում, թափվում է, չէ՞: Այ հիմա այդ պրոցեսն է տեղի ունենում: Եթե որեւէ մեկը դա չի հասկանում, թող գնա «Հազար ու մի գիշերը» կարդա»,- ասում է Վ. Բոստանջյանը:
ԱՐՄԻՆԵ  ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ապրիլի 24-ը հիշատակի օր է, սեպտեմբերի 27-ը՝ ոչ. նոյեմբերի 9-ին կարելի՞ է զվարճալի հաղորդում նայելՀիմա էլ , որ սեպտեմբերի 27-ին ուղերձ գրեինք, ասելու էիք՝ Արցախ գրված չի, ագրեսիա գրված չի. Փաշինյան200 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացողները ներգրավվելու են ապահովագրության համակարգում. ԹորոսյանՆվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ դառնալով 47 հազար դրամ. սոցփաթեթի ծրագիրը հունվարից կավարտվի. ԹորոսյանԹրամփը հայտնել է, որ Flydubai ինքնաթիռը կործանումից փրկել է իսրայելցի սանտեխնիկը Ռուբիոն պահանջել է՝ Գլխավոր ասամբլեայում գտնվող իրանական պատվիրակությունն անհապաղ լքի ԱՄՆ-ն․ Axios Փաշինյանը սպառնաց Վեհափառին. «Պետությունը բոլոր լծակներն օգտագործելու է, որ նա հեռանա»Հանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի Փաշինյանը հայտարարեց՝ ամեն քայլի կգնա, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռանա 44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան «Պուտինի ուղին»․ ինչ կարող է շահել ՀայաստանըՔոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի այլեվ Արցախի իրավունքըՍեփական տուն ունեցողը ոչինչ չանելով հարստանում է, գները կրկնակի թանկացել են․ ՓաշինյանՀ1-ը էժան «կռուտիտ» արեց, ՀՀ-ն այնքան անատամ դարձավ, որ այդ օրն արտերկրում Բաքվի լուրը լուսաբանեցինԿարող է հաճելի չէ, բայց ահռելի ստվեր ունենք, բավարարված չեմ մեր պայքարի տեմպերով. Նիկոլ ՓաշինյանՌոբերտ Քոչարյանը Ղրիմը ՌԴ-ի կազմում չի ճանաչումՋունգլիների թիթեռ լինելն ավելի ապահով կլինի COP17-ի ժամանակ, քան ՀՀԿ-ական լինելըՅունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՕդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված