Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԿՄԱՏՈՒՑԻ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԿՄԱՏՈՒՑԻ ՀԱՅ ԿԻՆՈՅԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԻՆ


«Ոսկե ծիրան»  Երեւանի 12-րդ միջագային կինոփառատոնն այս տարի կանցկացվի հուլիսի 12-19-ը: 12-րդ «Ոսկե ծիրանին» ներկայացվել է 1600 հայտ`105 երկրներից: Ընտրված 76 ֆիլմից կմրցեն Միջազգային խաղարկային, 13-ը`Միջազգային վավերագրական, 17-ը`Հայկական համայնապատկեր եւ 34-ը`«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրերում: Վերջին մրցութային ծրագիրը փառատոնի շրջանակներում իրականացվում է արդեն հինգերորդ տարին եւ ըստ մրցույթի ընտրող հանձնաժողովի անդամ  ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ,  այն տարեցտարի նոր թափ է հավաքում: Նախկինում մրցույթին մասնակցելու համար հանձնաժողովի անդամները դիմում էին մի շարք կինոկենտրոնների, որպեսզի մրցույթին ներկայացնեն ֆիլմեր: Իսկ այս տարի առանց դիմելու, մրցույթին ներկայացվել է 750 ֆիլմ, որոնցից ընտրվել է 34-ը. «Մրցույթի ձեւաչափն, որը մենք ընտրեցինք, այսօր բավականին ընդունված տարբերակ է: Ցավոք սրտի ոչ բոլոր փառատոներում կան հնարավորություններ եւ մրցութային ծրագրեր կարճամետրաժ ֆիլմերի համար: Ծրագրին հիմնականում մասնակցում են երիտասարդ ռեժիսորներ, ովքեր ավելի համաձարկ են եւ առանց բարդույթների»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վ. Հակոբյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ մրցութային ծրագրում ընդգրկված է նաեւ մեկ հայկական ֆիլմ` «Օտարը»:

Այս տարի վավերագրական մրցույթ ծրագրում ներկայացվել է մոտավորապես 600 ֆիլմ, որոնցից ընտրվել է միայն 13-ը. «Ներկայացված ֆիլմերի թեմատիկան տարբեր է`պայքար, փախուստ, բողոք, հիասթափություն, սեր: Մեծ քնակությամբ ֆիլմեր են ներկայացվել նաեւ ծովի ու օվկիանոսի մասին: Ծրագրին ներկայացվել է նաեւ մեկ հայկական ֆիլմ: Ի դեպ ներկայացված ֆիլմերի մեջ կան այնպիսիք, որոնք նոր են» ,-ասաց «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի փոխտնօրեն ԱՐԱ ԽԱՆՋՅԱՆԸ:

«Ոսկե ծիրան»  12-րդ կինոփառատոնի մեկնարկը կտրվի Ռոբեր Գեդիգյանի  Կաննի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկված «Խենթ պատմություն» ֆիլմի ցուցադրությամբ: Իսկ փակմանը հանդիսատեսին կներկայացվի Համո Բեկնազարյանի «Նամուս» ֆիմը`նվիրված առաջին հայկական կինոնկարի 90-ամյակին:

Նշենք , որ այս տարի եւս փառատոնը հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի վարպետներին: Ցուցադրություններ կլինեն նվիրված Հենրիկ Մալյանի եւ Հենրիկ մարգարյանի 90, Լեւոն Աթոյանցի 95 եւ Հարություն Խաչատրյանի 60-ամյա հոբելյաններին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

 

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ