Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Արխիվ 12-16

Բավականին զարմանալի հայտարարություն է արել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, հայտնի ընդդիմադիր ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ. «Այս շարժումն անպայման հաղթելու է, քանի որ քաղաքական առաջնորդ չկա»: Դե ինչ, ուշագրավ խոստովանություն է, որը բխում է մեր վայ-ընդդիմադիրների վերջին տարիների տխուր փորձից: Պարզապես զարմանալի է, որ դա ասում է մի այնպիսի միավորի ներկայացուցիչ, որը քաղաքական առաջնորդ ունի` ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Երեւի թե, Սասուն Միքայելյանը մի պահ մոռացել է, որ ինքն այլեւս անկուսակցական չէ, իր կուսակցությունն էլ ունի առաջնորդ:

 


Սասուն Միքայելյանի ասածը հաստատում է նաեւ քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԸ. «Այն, ինչ այսօր կատարվում է Բաղրամյան պողոտայում եւ Ազատության հրապարակում, քաղաքականությունը քաղաքական գործընթացից դուրս մղելու անմիջական հետեւանք է: Հայաստանում դա արտահայտվում է քաղաքացիների փողոցային ակտիվության տեսքով: Քաղաքացիական բողոքի ակցիաները քաղաքական դժգոհության արտահայտություն է. գոլորշին պետք է ինչ-որ ձեւով դուրս գա, եւ եթե գոլորշին բաց թողնող չկա, երկրում իրական ընդդիմություն չկա, կամ ընդդիմությունն այնքան թույլ է, որ անգամ չի փորձում օգտագործել քաղաքացիական բողոքի ալիքը եւ ծառայեցնել այն իր նպատակներին, ունենում ենք այն, ինչ ունենք»: Այ, քաղաքագետը լիովին իրավացի է, որ ընդդիմությունն ահավոր թույլ է, բայց որ չի փորձում քաղաքացիական շարժումն օգտագործել` դրանում Իսկանդարյանը սխալվում է: Լավ էլ փորձում է` կողքից դիրքավորվելով եւ ձգտելով երիտասարդ ցուցարարներին մղել անկանխատեսելի քայլերի, որպեսզի պղտոր ջրում ձուկ բռնելու շանս առաջանա:
Իսկ հայտնի ՀՀՇ-ական, Երեւանի նախկին քաղաքապետ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հայտարարել է. «Մենք հուշել ենք այն տեղերը, որտեղ կարելի է արդյունավետ ծախս կատարելով` իջեցնել սակագինը: 6 տարվա մեջ` 2009-ից մենք 2 անգամ հոսանքի գինը բարձրացնում ենք: Մեր ի՞նչն է 2 անգամ ավելացել: Քաղաքացիների եկամուտնե՞րն են ավելացել, աշխատավարձե՞րը, տնտեսությո՞ւնն է 2 անգամ արագ զարգացել»: Չգիտենք` տնտեսագիտության տեսանկյունից Խաչատրյանը ճիշտ է, թե` սխալ: Միգուցեեւ իրավացի է 100 տոկոսով, սակայն զարմանալի է, որ նախկին իշխանավորը խոսում է փողն արդյունավետ ծախսելու մասին: Այդքան արդյունավետ ծախսող եք` արդյունավետ ծախսեիք, երբ իշխանության մեջ էիք, թե չէ գեղեցիկ այդ ճառն արտասանել այսօր` կարողանում է ոչ միայն յուրաքանչյուր քաղաքական գործիչ, այլեւ յուրաքանչյուր տաքսիստ:
Իսկ այժմ մի տարօրինակ եւ զարմանալի երեւույթի մասին, որը նկատելի է երիտասարդ ցուցարարների մոտ: Տարիներ անցան, տասնամյակներ անցան, բայց այդպես էլ չպրծանք ՕՏԱՐԱԼԵԶՈՒ պաստառներ պարզելու գեշ խասյաթից: Ինքներդ ասում եք, որ քաղաքականությունից հեռու եք, որ զուտ մեկ հարց ունեք լուծելու, սակայն ինչո՞ւ նույն` ձեր չսիրած ու ձախողակ ընդդիմությունից ընդօրինակել եք պաստառների մի մասը անգլերեն եւ ռուսերեն գրելու սովորույթը: Ինչ է, օտարների համա՞ր եք գրում: Երբ է վերջապես մեր երկրում ձեւավորվելու այն մշակույթը, որ պահանջելիք ունենանք միայն սեփական իշխանությունից, իսկ օտարի կարծիքը մեզ նույնքան քիչ հետաքրքրի, որքան օտարին մեր կարծիքն է հետաքրքրում:
Եվ վերջապես մեզ դրականորեն զարմացրեց մայրաքաղաքի փոխոստիկանապետ ՎԱԼԵՐԻ ՕՍԻՊՅԱՆԸ: Երբ նա շրջայց էր կատարում ցուցարարների շարքերով, ռուս լրագրողներից մեկը հարց ուղղեց, թե որոշել է հյո՞ւր գալ ցուցարարներին, ինչը զարմացրեց Օսիպյանին (այ-այ-այ, իմ մենաշնորհն է խլում) եւ նա պատասխանեց.  «Ի՞նչ հյուր, սա մեր ժողովուրդն է, մենք մի ժողովուրդ ենք ու չենք տարանջատում ոստիկանությունը ժողովրդից: Մենք չենք գտնվում տարբեր բեւեռներում, սա մեր ժողովուրդն է»: Երեւի թե, օտարազգիները չեն կարողանում ըմբռնել հայի հոգեբանությունը ու ուղեղները պարզապես կախում է` թե ինչպես կարող է ցուցարարներին ջրցաններով ու մահակներով ցրելու հրաման տված ոստիկանական պաշտոնյան ընդամենը մեկ-երկու օր անց անկաշկանդ շփվել նույն ցուցարարների հետ: Դե պատկերացնում եմ, թե ինչքան կզարմանան օտարներն այն փաստից, որ ոստիկաններն ու ցուցարարները նույնիսկ միասին ֆուտբոլ են խաղացել:

 

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված