Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ինչ է պատմում Իսաբեկյանը՝ Նկարիչների միության նախագահի ընտրությունից

ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԻԲԻՆԻ ՀԵՏ ՄՈՍԿՎԱ ՉԻ ՄԵԿՆԵԼ»

Արխիվ 12-16

ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԻԲԻՆԻ ՀԵՏ ՄՈՍԿՎԱ ՉԻ ՄԵԿՆԵԼ»

 

Հունիսի 19-ից մեկնարկել է Բաղրամյան պողոտայում մեկնարկել է հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիան: Քաղաքական տարբեր գործիչներ իրենց կարծիքն արտահայտել են թանկացման վերաբերյալ: Իսկ ինչ է մտածում այս մասին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Իրավունքի» հետ զրույցում նախկին նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ արդեն հինգ օր է, պրն Քոչարյանը Եվրոպայում է` մասնավոր այցով: «Ես առիթ չեմ ունեցել իր հետ քննարկել ստեղծված իրավիճակը: Կխնդրեմ վաղը զանգահարել: Կփորձեմ իր տեսակետը փոխանցել Ձեզ»,- ասաց Սողոմոնյանը:
Ինչ վերաբերում է օրեր առաջ լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բիբինի հետ նույն ինքնաթիռով Մոսկվա  են թռել, Սողոմոնյանը դա համարեց անհեթեթություն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ