ՊՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ ՀԵՐՔՈՒՄ Է` ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՑՈՒՅՑԵՐԸ ՑՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արխիվ 12-16ՊՆ ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ ՀԵՐՔՈՒՄ Է` ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ ՑՈՒՅՑԵՐԸ ՑՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արդեն հինգերորդ օրն է`Բաղրամյան պողոտայում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ հոսանքի թանկացման: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր ստատուսներ էին հրապարակել զինվորական 5-րդ զինված մեքենաներ տեսնելու մասին, որոնց նկատել են Վանաձոր- Սպիտակ-Ապարան հատվածում: Օգտատերերը մտավախություն ունեն, որ միգուցե զիվորականներին օգտագործեն Բաղրամյան բողոքի ցուցարարներին ցրելու համար: «Ամեն զինված ուժերն ամեն օր այդ հատվածում զինվորական մեքենաների տեղաշարժ են անում: Զինվորներն իրենց առօրյա մարտական պատրաստվածությամբ են զբաղված»,-ասաց ՊՆ մամլո խոսնակը:
Արծրուն Հովհաննիսյանը հորդորեց նման պրովոկացիոն գրառումների ետեւից չընկնել, քանի որ զինված ուժերը երբեք չեն օգտագործվել եւ չեն օգտագործվում նման դեպքերի համար:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk