ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՀԱՅՀՈՅԵԼ
Արխիվ 12-16ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՉՀԱՅՀՈՅԵԼ
6,93 դրամով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը կասեցնելու պահանջով Բաղրամյան փողոցում շարունակվող 6-օրյա ցույցերի, ինչպես նաեւ ցուցարարների կողմից երբեմն-երբեմն հնչող հասցեագրված հայհոյանքների մասին, «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԻ հետ.
– Անկեղծ ասած, ուզում եմ, որ մեր ժողովուրդը սթափ, սառը, հանգիստ այս ամեն ինչին վերաբերվի: Բուն խնդիր կա, ու որպեսզի նպատակին ծառայեցնեն այս ամբողջ հանրության բողոքի ձայնը, պետք է ճիշտ եւ սթափ մոտենալ այս ամենին: Եվ պետք չեն վանկարկումները, տարբեր պիտակներ կպցնելը, պարզապես տեղը չէ: Այստեղ կանգնած են կանայք, երեխաներ, երիտասարդներ, այդպես բարձրաձայն արտահայտություններ անողները պետք է մտածեն իրենց կողքին կանգնած երիտասարդ աղջկա մասին: Չի կարելի, ով ինչ մտածում է` բարձրաձայնի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk