Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է Վատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականները Նեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանում

ԱՄՆ-Ը ՄԱՅԴԱՆ ՍԱՐՔԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Արխիվ 12-16

ԱՄՆ-Ը ՄԱՅԴԱՆ ՍԱՐՔԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Եվ այսպես` ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում: Այս հարցադրումն այս օրերին նաեւ աշխարհի շատ ու շատ լրատվամիջոցների էջերից է հնչում: Արեւմտյան քարոզչամեքենան համեմատաբար դեռ մեղմ է իր գնահատականներում, միայն արձանագրելով, թե քաղաքացիները բողոքում են եւ անթույլատրելի են ոստիկանական ճնշումները: Ռուսականները միանգամայն  այլ պատկեր են նկարագրում, թե տեղի է ունենում հայկական մայդան` նաեւ մատնանշելով, որ ինչպես արեւմտյան քարոզչամեքենան, այնպես էլ` ԱՄՆ-ի եւ Եվրամիության ներկայացուցիչները հենց նման քարոզչական քաղաքականություն էին որդեգրել ուկրաինական մայդանի օրերին եւ ոչ միայն:

 

ՍԱԿԱԳՆԻ ԴԵՄ ՇԱՐԺՈՒՄՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԴԱՐՁԵԼ Է ՌԴ-ԱՄՆ ԲԱԽՄԱՆ ԿԻԶԱԿԵՏ
Բայց նաեւ նկատենք, որ ռուսական քարոզչությունը, եթե սկզբնական պահին այդքան միանշանակ էր արտահայտվում հայաստանյան մայդան լինել-չլինելու մասին, այնուհետեւ մի փոքր երանգները մեղմացրեց: Օրինակ` «Ակցիաների մասնակիցներն ի սկզբանե առաջ էին քաշում միայն տնտեսական պահանջ` նվազեցնել էլեկտրաէներգիայի սակագինը: Սակայն  գրեթե անմիջապես էլ սկսեցին նաեւ որոշակի անձանց կողմից բարձրացվող քաղաքական պահանջներ հնչել, այդ թվում` հակառուսական բնույթի, ու նաեւ սկսեցին նկատվել Եվրամիության եւ Ուկրաինայի դրոշներ»: Եվ եզրակացությունը հետեւյալն է. «Եթե իրոք դժգոհողների մեծամասնության պահանջը սակագներն են, բայց միանշանակ է, որ առնվազն Եվրամիության եւ Ուկրաինայի դրոշակակիրները, այսինքն` այդ դրոշներն այդ մարդկանց ձեռքը տվողները փորձում են մարդկանց տնտեսական պահանջը շեղել մայդանային ուղղությամբ»:
Դժվար է ասվածի հետ չհամաձայնել. եթե պահանջը հոսանքն է, ի՞նչ կապ ունեն այդտեղ ԵՄ-ի, առավել եւս` Ուկրաինայի դրոշները: Կամ` ինչո՞ւ է ուկրաինական մայդանի վետերան, այդ երկրի ներկայիս ՆԳ նախարար Ավակովն այդքան ջերմ-ջերմ ողջունում հայաստանյան այս իրավիճակը: դրանից հետո ավանդական ադրբեջանասեր Կիեւում երեկ հանկարծ հասկացան, որ չէ, Հայաստանի դարդուցավով այնքան են տառապում, որ «հուսահատված» բողոքի ցույց արեցին մեր դեսպանատան դիմաց, թե այդ ինչո՞ւ եք հոսանքը թանկացնում` «մոռանալով» նույնիսկ իրենց` արդեն մոտ 50 տոկոսանոց ընդհանուր գնաճը, հոսանքի ու գազի մի քանի անգամանոց թանկացումը: Ավելին. մեր ցուցարարների շարքերում էլ սկսեցին ինչ-որ ուկրանուհիներ խաղեր տալ:
Եվ այսպես` շարունակ. կան հայաստանյան այդ գործընթացում բազում կոնկրետ փաստեր, անտեղյակ մարդկանց համար անտեսանելի դետալներ (տե՛ս նաեւ լուսանկարը), որոնք ուկրաինական մայդանի մեկին մեկ կրկնությունն են:  Ավելին ասենք` չէ՞ որ հենց տնտեսականն է, այսպես ասած, մայդանային տեխնոլոգիաների անկյունաքարը. առաջ քաշել միանգամայն արդարացի, համաժողովրդական բնույթի, մինչեւ վերջին մարդու համար պարզ եւ ըմբռնելի պահանջներ: Բայց հետո, դեպի ուր կգնա իրավիճակը, արդյունքում` ինչ կմնա այդ նախնական պահանջներից...
Սակայն մեկ բան արդեն իսկ միանշանակ է. անկախ նրանից, թե իրականում հոսանքի դեմ պայքա՞ր, թե մայդանային ծրագրեր են դրված այդ ամենի տակ, միայն այն փաստը, որ տեղի ունեցածը հայտնվել է, այսպես ասենք, ռուսական եւ ամերիկյան ուշադրության կենտրոնում, արդեն իսկ վկայում է, այդ ողջ գործընթացն ուր որ է` վերջնականապես վերածվելու է ռուս-ամերիկյան հակամարտության կիզակետի:

ԱՄՆ-ԻՆ ՊԵՏՔ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՅԴԱՆ, ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ
Սակայն` բոլոր մայդանների միակ կազմակերպիչ ԱՄՆ-ին այս պահին պե՞տք է Հայաստանում մայդան սարքել: Այն, որ Վաշինգտոնն արդեն իսկ մի քանի նման փորձեր արել է, այդ ընթացքում` հղկել է նաեւ տեխնոլոգիաները, թե ինչ կերպ է հնարավոր գրեթե ամբողջությամբ ռուսական կողմնորոշում ունեցող Հայաստանի բնակչության մոտ նախ` աստիճանաբար նորից հիշեցնել «ռուսի սապոգ» արտահայտությունը, ապա` հակառուսական մայդանի հանել, թերեւս ապացույցի կարիք չունի: Այս պահին որքանո՞վ են այդ քարոզչական երկարաժամկետ տեխնոլոգիաներն իրենց էֆեկտն ունեցել. կասկածում ենք, որ հասցրել են համապատասխան հակառուսական կրիտիկական կոնտինգետն ստեղծել: Այս առումով, անշուշտ, ԱՄՆ-ի համար ժամանակավրեպ կլիներ Հայաստանում մայդան սարքելը, թերեւս պարզ գիտակցելով, որ այն պահին, երբ դրա հակառուսական բնույթը ջրի երես դուրս գա, հաջողության հնարավորությունը միանգանից կհավասարվի զրոյի` թերեւս: Անշուշտ` հաշվի առնելով նաեւ այստեղ ռուսական ռազմաբազայի առկայությունը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի այն համաձայնագրերը, որոնք կազմակերպությանը հնարավորություն են տալիս անդամ երկրներում նման «հեղափոխական» գործընթացների պարագայում միջամտել. շատ էական գործոններ, որոնք չկային Ուկրաինայում, ինչն էլ մեծապես նպաստեց ուկրաինական մայդանի հաջողությանը:
Մյուս կողմից էլ կան մի շարք գլոբալ պատճառներ, որոնք պարզապես Վաշինգտոնին ստիպում են հենց այս պահին, անկախ նրանից` պատրաստ է, թե` ոչ, Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ուղղությունը վերահսկողության տակ առնելուն միտված գործողությունների գնալ: Պատճառներից մեկի մասին շատ է խոսվել. Թուրքիա-Հարավային Կովկաս առանցքը վերահսկողությունից վերջնականապես դուրս թողնելու դեպքում էականորեն ամրապնդվում է Ռուսաստանի դիրքերը Մերձավոր Արեւելքում: Ընդ որում, այսպես արդեն այն պիկային իրավիճակն է, որն ԱՄՆ-ին պարզապես պարտադրում է Հարավային Կովկասում արագացված քայլերի գնալ: Երկրորդ հանգամանքը նույնպես վերջին ժամանակներս առաջին պլանում է. ռուսական «Թուրքական հոսք» գազատարի ծրագիրն է մտնում շինարարության փուլ, եւ դրա արգելակման համար եւս Թուրքիա-Հարավային Կովկաս առանցքի վերահսկողության հարցը դարձել է հրատապ:
Եվս մեկ գործոն կա, որի մասին վերջերս խոսելու առիթ ունեցել ենք: Խոսքը Աֆղանստանի մասին է, որտեղ ամերիկյան զինուժը հայտնվել է փակուղային վիճակում այն բանից հետո, երբ վերջերս Ռուսաստանը փակեց իր տարածքն այդ զորքերի մատակարարումների դիմաց: Աֆղանստանն այն միակ գոտին է, որտեղ ունեցած ռազմական ներկայության միջոցով Վաշինգտոնը հնարավորություն ունի ռուս-չինական հարաբերությունների զարգացումների եւ, մասնավորապես, «Մետաքսի ուղու» ծրագրի վրա ազդեցության գոնե ինչ-որ փորձեր կատարել, եւ սպասելի էր, որ պետք է արձագանքեր այդ բլոկադային իրավիճակին: ՌԴ նախագահի նախօրեին արված հայտարարությունը ցույց է տալիս, որ աֆղանական իրավիճակն առավել քան մտահոգիչ է. ««Թալիբանն» ակտիվորեն գործում է` վերահսկելով երկրի զգալի մասը, բազմաթիվ սահմանային անցակետեր: Բայց առավել տագնապեցնող է, որ այսպես կոչված` «Իսլամական պետություն» խմբավորումը ավելի ու ավելի ակտիվ է գործում»: Մի խոսքով այն, որ աֆղանական նոր պայթյունը ուղղորդվում է դեպի Կենտրոնական Ասիա, այսինքն` փորձելու է հարվածի տակ առնել «Մետաքսի ճանապարհի» ուղիները, ակնհայտ է: Բայց այն, որ նման գլոբալ ծրագրերն առանց մատակարարման համապատասխան ուղիների, հնարավոր չէ կյանքի կոչել, դա էլ է փաստ: Ռուսաստանը փակել է ճանապարհը, գրեթե թշնամական դարձած ԱՄՆ-Պակիստան հարաբերությունների արդյունքում այս ուղին էլ անհեռանկարային է, Իրանը նույնպես փակ ճանապարհ է: Մնում է` Հարավային Կովկաս-Կասպից ծով, ապա` Թուրքմենստան-Ուզբեկստան հատվածով Աֆղանստան դուրս գալու ճանապարհը: Սակայն ծայրահեղ իրավիճակներում Հայաստանի ռուսական ռազմաբազան կարող է ցանկացած պահի փակել այս ուղին եւս: Այսպիսով` կա աֆղանական այդ նոր պայթյունն արագացնելու խնդիրը, օրերս նույնիսկ թուրքմենական սահմանի ուղղությամբ գրոհներ եղան, եւ դա էլ իր հերթին է պահանջում ակտիվացնել Թուրքիա-Հարավային Կովկաս առանցքի վերահսկողության ուղղությամբ լուծումները:
Այսպիսով` չունենալով ռեալ հնարավորություններ, Վաշինգտոնը, այնուամենայնիվ, պետք է Հայաստանում եւ Ադրբեջանում որոշակի քայլերի գնար: Ադրբեջանը` հաստատ դեռ առջեւում է, իսկ ահա Հայաստանում հոսանքի թանկացման առաջ բերած համընդհանուր դժգոհությունն այն առիթն էր, որից իհարկե Վաշինգտոնը պետք է փորձեր օգտվել` անկախ նրանից, թե ի սկզբանե հոսանքի համար պայքարի դուրս եկածների մոտ քաղաքական ծրագրեր կային, թե` ոչ. ամենի ինչ «տեխնիկայի» հարց է, իսկ Վաշինգտոնը նման մասնագետների եւ տեխնոլոգիաների պակաս չունի:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրումՀրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով շուրջ 5 հազար բաժանորդ հոսանքազրկված է, միլիոնների վնաս է կրել. Ռոմանոս ՊետրոսյանՀամլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված