ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՌԱՅԺՄ ՍԻՐՈՒՇՈՅԻՑ ԱՌԱՋ ՉԻ ԸՆԿՆՈՒՄ
Արխիվ 12-16ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ԱՌԱՅԺՄ ՍԻՐՈՒՇՈՅԻՑ ԱՌԱՋ ՉԻ
ԸՆԿՆՈՒՄ
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պարզվում է, ուշադրությամբ հետևում է Երեւանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը։
Հիշեցնենք` երեկ «Իրավունքը» նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանին` պարզելու նախկին նախագահի տեսակետը: «Ռոբերտ Քոչարյանն առայժմ չի ուզում հրապարակայնորեն արտահայտվել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցի թեմայով, քանի որ չի ցանկանում թեժացնել առանց այդ էլ լարված իրավիճակը։ Սակայն առաջիկայում նախագահ Քոչարյանը անպայման կներկայացնի իր տեսակետը ինչպես այս, այնպես էլ` կուտակված այլ խնդիրների վերաբերյալ»,- ասված է 2rd.am-ում`Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական կայքում:
Վիկտոր Սողոմոնյանից նաեւ հետաքրրքվեցինք` արդյոք Ռոբերտ Քոչարյանը չի զղջում, որ իր իշխանության տարիներին ՀԷՑ-ը վաճառվեց «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին: «Շնորհակալություն, բովանդակալից հարցի համար, բայց ավելացնելու ոչինչ չունեմ»,- «Իրավունքին» այսօր փոխանցեց մամլո խոսնակը:
Հ.Գ. Այս չեզոք պատասխանից կարելի է տարբեր ենթադրություններ անել: Օրինակ, նախկին նախագահը դարձյալ կարդարացնի իր տարիներին կատարված ՀԷՑ-ի վաճառքը, չի զղջա կատարված գործարքի համար, այնպես ինչպես ոչ մի թթու խոսք չի ասում «Գույք`պարտքի դիմաց» գործարքի մասին եւ ամեն ինչ, ըստ ավանդույթի, հավանաբար, կբարդի ներկայիս իշխանությունների գլխին:
Ի դեպ, նախկին նախագահի հարսը` երգչուհի Սիրուշոն, Բաղրամյան պողոտայի դեպքերի մասին երեկ լուսանկար է հրապարակել` գրելով. «Անհնազանդ է ու քար, հաղթահարում է իր հոգով անպարտ»: Կես կատակ կես լուրջ` սկեսրայրը առայժմ չի ցանկանում հարսից առաջ ընկնել:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk