ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ` ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՑՈՒՅՑԻ՞Ն
Արխիվ 12-16ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ` ԲԱՂՐԱՄՅԱՆԻ ՑՈՒՅՑԻ՞Ն
Բաղրամյան պողոտայում հոսանքի թանկացման դեմ պայքարը շարունակվում է, որին մասնակցում են ոչ միայն հայ քաղաքացիներ, այլեւ արտասահմանցիներ: «Իրավունքի» տեղեկություններով` երեկ ակցիային մասնակցել են նաեւ ԱՄՆ դեսպանատան մի շարք աշխատակիցներ: Փորձեցինք պարզաբանում ստանալ Հայաստանի ԱՄՆ դեսպանատան մամլո քարտուղար Թագուհի Ջահուկյանից, բայց վերջինս խնդրեց հարցն ուղարկել գրավոր:
Ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանից պարզեց` ոստիկանությունն ունի նման տեղեկություն, թե ոչ: «Այսի՞նքն»,- հարցին հարցով պատասխանեց Արմեն Մալխասյանը:
Հստակեցրինք` ոստիկանությունը կհաստատի՞ մեր տեղեկությունները: «Ձեր հարցը կապ չունի ոստիկանության հետ: Դիմեք ակցիայի մասնակիցներին: Ոստիկանությունն ահագին հեռու է կանգնած ակցիայի մասնակիցներից»,- եզրափակեց Մալխասյանը, ըստ էության ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով մեր տեղեկությունները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk