Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ԱՐՈՆՅԱՆԸ ԴԵՌ «ՔԱՐԱՑԱԾ» ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ Է

Արխիվ 12-16

ԱՐՈՆՅԱՆԸ ԴԵՌ «ՔԱՐԱՑԱԾ» ՄԱՐԶԱՎԻՃԱԿՈՒՄ Է

 


Ստավանգերում շարունակվում է Norway Chess 2015 դասական շախմատի սուպերմրցաշարը, եւ այս անգամ եւս Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը դարձյալ աչքի չի ընկնում տպավորիչ ելույթներով: Այժմ Արոնյանի հաղթանակները նույնքան անսպասելի են լինում, որքան նախկինում նրա պարտությունները կամ ոչ-ոքիները:

 

Այսպես՝ սուպերմրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Երկրորդ տուրում Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ, ինչը, թերեւս, ստիպված ենք լավ արդյունք համարել: Նույն «լավ» արդյունքն էր երրորդ տուրում նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերի հետ պարտիան: Սուպերմրցաշարի չորրորդ տուրում պարտություն կրեց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ խաղում: Միայն հինգերորդ տուրն էր, որ հաջող ստացվեց՝ Արոնյանը վերջապես հաղթանակ տարավ Կարուանայի նկատմամբ, որից հետո նորից միավորը կիսեց Գիրի հետ:
Այսպիսով՝ բուլղարացի Վեսելին Տոպալովը 5.5 միավորով միանձնյա գլխավորում է սուպերմրցաշարային աղյուսակը: Անանդը եւ Նակամուրան ունեն 4-ական, իսկ Անիշ Գիրին՝ 3.5 միավոր: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատարը, Վաշյե-Լագրավը եւ Կարուանան ունեն 2.5 միավոր: Միակ «մխիթարանքն» այն է, որ Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հավաքել է կես միավոր պակաս եւ գտնվում է մեկ աստիճան ներքեւ: Իսկ վերջին հորիզոնականում գտնվող Համերն իր ակտիվում ունի 1.5 միավոր:
Մի խոսքով` այն, որ անկախ մրցաշարի մակարդակից՝ Արոնյանը տեւական ժամանակահատված է, որ հիմնականում բավարարվում է ոչ-ոքիներով, կարելի է արդեն կայացած փաստ համարել: Մինչդեռ, ինչպես ուժեղների, այնպես էլ՝ համեմատաբար թույլերի հետ այդ ոչ-ոքիների շարանը հուշում է, որ մի կողմից՝ Արոնյանը դեռ ուժեղագույնների հետ նույն շարքում է, մյուս կողմից էլ, որ միջինների հետ եւս նույն «քաշային կարգում» է գործում: Տարօրինա՞կ է. թերեւս: Բայց դա գոնե հույսեր է տալիս, որ այս քարացած պատկերն Արոնյանը կկարողանա ճեղքել՝ կրկին հաստատվելով ամենաուժեղների շարքերում: Հակառակ ուղղությամբ «ճեղքման» դեպքում՝ հայաստանյան շախմատն արդեն նոր առաջատարի խնդիր կունենա:

 


ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված