ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Արխիվ 12-16ԶՐՈ ՏՈԿՈՍ ԱՊԱՌԻԿՈՎ
Ըստ ԱՄՆ նոտարական ծառայության` Քըրքորյանի կտակում նշված է եղել, որ դեռ իր կենդանության օրոք Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին կտակած գումարի կրկնապատիկը խաբել-տարել է:
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Քըրքորյանի կտակի լինսը վերջում է մեռնում:
ՊԼՅՈՒՍ-ՄԻՆՈՒՍ
Ըստ էներգետիկների` Բաղրամյան փողոցում բարձրավոլտին հանդիպած ոստիկանների բախումից կառոտկի զամիկանի տվեց:
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա
Ոստիկանությունից հայտնում են, որ Բաղրամյան պողոտայի ջրոցին Վարդավառի գենեռալնի ռեպետիցիան էր:
ԽԵՂՃ ԳԵՎՈՐԳ
Ըստ ռուսաստանահայ միլիոնատեր Կամո Ավագումյանի` ինքը ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին չի հրավիրել որդու հարսանիքին, որովհետեւ վերջերս ԱԱԾ-ն ձերբակալել է վերջինիս ավագ օգնականին եւ գլխավոր դատախազն առանց նրա` Մոսկվայում շատ անօգնական կլինի:
ԱԲՍՈՒՐԴ
Էս ինչ զուլում երկիր ա, ոստիկանությունն էլ էլեկտրաէներգիայի սակագնին դեմ լինելով` ցուցարարների դեմ բռնություն ու ջրցան մեքենաներ է օգտագործում:
ՊՐԵՄԻԵՐԱ
Հայֆիլմ կինոստուդիայից հայտնում են, որ Բիբինի բարձր բարերարությամբ նկարահանում են` «Հոսանքի բերածները, ջրից քշվածները» ամառային թրիլերը:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk