Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

«ԱՅՍ ՖԻԼՄԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ»

Արխիվ 12-16

«ԱՅՍ ՖԻԼՄԸ ՊԵՏՔ Է ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱ»

 

Օրերս «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ««Արմենիա». Ծովից ծով» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը: Այն նկարահանվել է արձակագիր Զորի Բալայանի «Ծովից ծով Հայաստան» գրքի հիման վրա, իսկ ռեժիսորն է Վահե Գեւորգյանցը:
Ֆիլմի հիմքում մոտ 2 տարի ու 3 ամիս տեւացած «Արմենիա» առագաստանավի նավարկությունն է` նվիրված հայոց մայրերին: Առագաստանավն անցել է 80 հազար կիլոմետր, 3 օվկիանոսներում եւ 5 մայրցամաքներում է եղել, հանդիպել է տարբեր երկրների հայկական համայնքներին:

 

Պրեմիերայից հետո «Իրավունքի» հետ զրույցում ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆՆ ասաց, որ գոհ է հեռանում ֆիլմի առաջնեկ ցուցադրությունից. «Նայում էի ֆիլմն ու մտածում հաջորդ ֆիլմի մասին, քանի որ սա մի մասնիկն է, այսպես ասած, մեր երթուղու: Առանձին ֆիլմ պետք է նկարահանվի հայ եկեղեցիների մասին, դա շատ հետաքրքիր է, ինչպես նաեւ հայերի մասին, ովքեր օտարության մեջ են գտնվում: Մի ամբողջ գիրք եմ գրել, ուստի, այս ֆիլմը պետք է շարունակություն ունենա: Սա նախերգանքն է»:
Պրեմիերային ներկա ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ ընդգծեց. «Ֆիլմն ինձ շատ դուր եկավ: Մեկ անգամ եւս հաստատեցինք, որ մեզ համար գոյություն չունեն սահմաններ, որ մեզ կարող ենք թույլ տալ այն, ինչ իրենց են թույլ տալիս հզոր պետությունները: Եվս մեկ անգամ համոզվեցինք, որտեղ էլ հանգրվանում ենք, կա մի փոքր Հայաստան, եւ շատ կարեւոր է, որ այդ Հայաստանը ոչ միայն ֆիզիկապես կա, այլեւ իր բոլոր դրսեւորումներով: Ֆիլմում շատ հայրենասիրություն կա. ամեն մի մանրուք հայրենասիրության մի խորհրդանիշ էր»:
Ֆիլմի երաժշտության հեղինակ ՎԱՀԱՆ ԱՐԾՐՈՒՆԻՆ էլ նշեց. «Կարծում եմ` ճշմարիտ ազգային պաթոսն արտահայտել արվեստի լեզվով` շատ ծանր խնդիր է: Կարեւոր է չափի զգացողությունը: Երաժշտության շատ նուրբ կետեր կան, որոնք չի կարելի չափազանցնել եւ ուժգնությունը պետք է համահունչ լինի ընդհանուր սցենարի զարգացմանը: Առաջին անգամ եմ ֆիլմը դիտում, առաջին տպավորություններս. էմոցիոնալ էր շատ»:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված