Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԲՈՅԿՈՏԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԸ»

Արխիվ 12-16

«ԿՈՉ ԵՄ ԱՆՈՒՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԲՈՅԿՈՏԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼՆԵՐԸ»


«Իրավունքի» «Ուղիղ կապ» խորագրի հերթական հյուրը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆՆ էր: Իսկ նրան ուղղված մեր ընթերցողների եւ ֆեյսբուքյան օգտատերերի հարցերը վերաբերում էին մասնավորապես կինոոլորտի զարգացման հեռանկարներին ու թատերարվեստի ոլորտում պետական քաղաքականության քայլերին:


 

«ՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է ՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՊԱՀՈՎԵԼ»


- Հարուստ պատմություն ունեցող ազգ ենք, ունեցել ենք բազում հզոր եւ խելացի թագավորներ, պատմական դեմքեր. արդյո՞ք Մշակույթի նախարարությունը քայլեր ձեռնարկում է պատմական ֆիլմեր նկարելու համար (ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ք. Արմավիր):
- Համաձայն եմ, որ ունենք պատմական լուրջ իրադարձություններ, անհատներ, որոնց մասին կարելի է ֆիլմեր նկարահանել, բայց դա շատ մեծ բյուջե է պահանջում: Դեռեւս նախորդ տարի կար առաջարկ` նկարահանել ֆիլմ Վարդանանց պատմության մասին: Ուղղակի, այստեղ միայն պետության հնարավորությունները չեն բավականացնի, եւ բացի այդ, պետք է պրոդյուսերական կուռ կոլեկտիվ ու կամք, որպեսզի հնարավոր լինի այդ ամբողջ գործընթացն իրականացնել: Նախարարությունն ունի տրամադրվածություն` այդ ամենին ինչ-որ չափով աջակցելու, բայց պետք է լինի նախաձեռնություն, լուրջ թիմ եւ առաջին հերթին ֆինանսավորում:
- Որեւէ վերահսկողություն իրականացնո՞ւմ է նախարարությունը, որ ամեն անորակ ֆիլմ չհայտնվի միջազգային ինչ-որ կինոփառատոներին ու խայտառակի Հայաստանի անունը: (ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆ, ք. Երեւան)
- Հարցը մի քիչ սուր է հնչում, բայց ներկայացնեմ, թե ինչ է արվում` հայկական կինոարվեստը զարգացնելու, մասնավորապես տարածելու համար: Պետությունն ունի լծակներ եւ հնարավորություններ` ապահովելու մեր կինոարտադրության տարածումն արտերկրում` կինոշուկաների, կինոփառատոների, կինոմրցույթների մասնակցելու համար: Հետեւաբար, պետության խնդիրն է հավասար պայմաններ ապահովել բոլոր կինոարտադրողների եւ կինոտարածողների համար, հատկապես միջազգային կարեւորագույն հարթակներում, ինչպիսիք են Կաննի կինոփառատոնը, Մոսկվայի, Նյու Յորքի, Բեռլինի կինոփառատոները: Այսինքն` պետությունն այսօր հայտ է ներկայացնում, այսպես ասած, վարձում է տաղավարներ եւ ապահովում է բոլոր ցանկացողների մասնակցությունը: Իսկ ցանկացողները կարող են իրենց կինոարտադրանքը ներկայացնել այդ փառատոներում: Այլ մոտեցում, որ պետությունը թույլ չտա կինոարտադրանքը ներկայացնել այս կամ այն միջազգային փառատոնում` չկա: Բացի այդ, յուրաքանչյուր կինոփառատոն կամ կինոշուկա ունի իր չափանիշները, եւ իրենք են ընտրություն անում, թե որ կինոարտադրողին հրավիրեն:

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ` ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ


- Վերջերս մի լավ բան եղավ` Մալաթիայի կինոթատրոնը վերականգնվեց: Հնարավո՞ր է, որ առաջիկայում մյուս կինոթատրոններն էլ վերականգնվեն, որոնք այսօր վերածվել են առեւտրի տների (ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ, ք. Երեւան):
- Մենք էլ ենք համարում, որ շատ լավ է, որովհետեւ եթե կինոտարածում չլինի, որն իրականացվում է հիմնականում կինոթատրոնների միջոցով, մեր կինոարվեստը զարգացում չի կարող ապրել: Ինչ վերաբերում է, այսպես ասած, առեւտրի տների վերածված կինոթատրոնների վերականգնմանը, սա մի քիչ պրոբլեմատիկ խնդիր է, որովհետեւ դրանք ոչ պետական են եւ ունեն սեփականատերեր: Այլ խնդիր է, որ պետությունը  փորձի այնպիսի պայմաններ ստեղծել կինոարտադրության եւ կինոյի տարածման համար, որ ձեռնտու լինի այդ սեփականատերերին վերականգնել դրանք: Այսինքն` աշխատեցնել դա ոչ թե որպես առեւտրի տուն, այլ որպես կինոյի վաճառքի կամ կինոծառայություն տրամադրելու կենտրոն: Դրա համար հիմա մշակում ենք «Կինոյի մասին» օրենքը, որով փորձում ենք հարկային եւ վարկային արտոնություններ տրամադրել կինոարտադրության եւ կինոտարածման համար: Կարծում ենք` այս ֆինանսական լծակը լուրջ ազդեցություն կունենա, որպեսզի կինոթատրոնները փորձեն աշխատել: Չէ որ բիզնես առումով հնարավորություն կլինի, որպեսզի այս կինոթատրոնները նաեւ իրենց տերերին եկամուտներ բերեն: Սա թերեւս տարբերակներից մեկն է: Իսկ տվյալ պարագայում, անկեղծ խոստովանեմ` պետությունն այնքան ֆինանսական հնարավորություններ չունի, որ նոր կինոթատրոններ կառուցի կամ վերակառուցի հները, հատկապես որ դրանք պետական չեն:
- Չե՞ք կարծում, որ Երեւանն ունի ակումբային մշակույթի զարգացման կարիք (ԱՐՍԵՆ ԲԵԿԵՉՅԱՆ, ք. Երեւան):
- Իհարկե ունի: Եվ պետք չէ վախենալ ակումբային մշակույթից: Օրինակ, ամբողջ աշխարհում ջազը ժամանակին եւ ինչու չէ նաեւ Խորհրդային Միության տարիներին ինչ-որ ձեւով համարվում էր արգելված մշակույթի տեսակ ու իր ակումբային զարգացումը ստացավ: Բայց նույն ջազի համար ակումբային մթնոլորտը շատ հարիր է եւ տրամաբանական: Այնպես որ, համաձայն եմ ակումբային մշակույթի զարգացմանը, բայց միայն թե բարձրաճաշակ լինի:

«ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՆՔ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՈՉ ՄԻ ՀԵՌՈՒՍՏԱՍԵՐԻԱԼ»


- Գաղտնիք չէ, որ մարզային համայնքների թատերական կյանքը բավական պասսիվ է: Ինչ-որ ծրագիր կա՞, որպեսզի այնտեղ թատերական կյանքն ակտիվանա (ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ուսուցիչ):
- Իհարկե, կան: Չէի ասի, որ դրանք այնքան բավարար են, որպեսզի համահարթեցնեն Երեւանի մշակութային կյանքն ընդհանրապես կամ թատերականը` մասնավորապես: Եթե կոնկրետ հարցը վերաբերում է թատերարվեստի տարածմանը, մեր բոլոր պետական եւ ինչու ոչ նաեւ մասնավոր թատրոններն ունեն մարզերում հյուրախաղային ծրագրեր տարվա ողջ ընթացքում:
- Հեռուստաերիալների որակի բարձրացման, ինչպես նաեւ հեռուստատեսային թատրոնները կյանքի կոչելու ուղղությամբ ի՞նչ է անում նախարարությունը: (ԳԱՅԱՆԵ ԱՂԱՅԱՆ, ք. Երեւան)
- Շատ հետաքրքիր հարց է, հատկապես երկրորդ մասով: Կարծում եմ`  ընդունելի գաղափար է: Եթե հիշում եք, Սովետմիության տարիներին կային հեռուստաթատրոններ: Անցած տարվա աշնանը այդպիսի մի երկու ծրագիր նախագծել ենք եւ արդեն պատրաստ է: Չեմ ուզում ասել, թե երբ կլինի, որովհետեւ կախված է ֆինանսական եւ կազմակերպչական հարցերից: Ինչ վերաբերում է հեռուստասերիալներին, թող կարծիքս սուբյեկտիվ չհնչի, բայց դրանց դեմ չեմ: Հեռուստասերիալների մշակույթը` որպես այդպիսին, ամբողջ աշխարհում տարածված երեւույթ է: Այլ խնդիր է, որ խիստ դեմ եմ հեռուստասերիալների որակին, նրանց առաջ քաշած գաղափարներին, թե ինչ է դրանցով քարոզվում, ինչպես ու ինչ լեզվով է մատուցվում: Խնդիրն այն է, որ Մշակույթի նախարարությունը հեռուստաընկերությունների մեդիա դաշտի վրա ոչ մի լիազորություն չունի: Մեզ բազմիցս են այդ հարցով դիմում եւ ինչ-որ տեղ նաեւ ոչ իրավացի ձեւով մեղադրում: Մինչդեռ մեր մոտեցումն այն է, որ բացարձակ չենք ֆինանսավորում ոչ մի հեռուստասերիալ: Եվ ի վերջո, եթե չլինի պահանջարկ, այդ հեռուստասերիալները, կարծում եմ, կյանք չեն ունենա: Իսկ եթե լինեն լավ հեռուստասերիալներ, որոնք քարոզում են ինչ-որ նպատակներ, թեկուզ կենցաղային բնույթի` ընդունելի են, բայց միայն պատշաճ մատուցվի: Բացի այդ, ես անձնապես կոչ եմ անում հանրությանը բոյկոտել այդ հեռուստասերիալները:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված