«ՇՈԳ ՕՐԵՐԻՆ ԶՐԿՎԱԾ ԵՆՔ ԽՄԵԼԱՋՐԻՑ»
Արխիվ 12-16«ՇՈԳ ՕՐԵՐԻՆ ԶՐԿՎԱԾ ԵՆՔ ԽՄԵԼԱՋՐԻՑ»

Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչներն ամռան այս շոգ օրերին զրկված են խմելու ջրից: Ավելի շուտ գյուղացիներին խմելաջուր են տալիս ընդամենը մի քանի ժամով, տներում ջուր չկա, տալիս էլ` կաթ-կաթ է գալիս, այնքան բարակ, որ 5 րոպեում մեկ բաժակ է լցվում: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց խմբագրություն զանգահարած Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գյուղապետ Սարգիս Աբրահամյանը:
- Մենք չգիտենք` ինչպես գոյատեւենք շոգին եւ տապին: Ցավն այն է, որ խմելու ջրի խնդիրը նոր չէ, ամեն տարի ամռան այս սեզոնին 1500 տնտեսություն խմելու ջրի խնդրի առջեւ է կանգնում: Ոսկետափցիները մշտապես բարձրացնում են գյուղի համար օրակարգային հարցը, սակայն պատկան մարմիններն այն անուշադրության են մատնում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk