Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

«ՍԱՂ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԱՌԵԼ ԵՄ»

Արխիվ 12-16

«ՍԱՂ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՆ ԱՌԵԼ ԵՄ»

 

Աայաստանյան դատարանների «արդարադատությունից» հուսահատված` երեկ «Իրավունքի» խմբագրություն էին դիմել Երեւանի Արշակունյաց փողոցում գտնվեղ «Ամրաններ» գործարանի բաժնետերեր: Նրանք արդեն երկար տարիներ պայքարում են օրենքով իրենց հասանելիք գումարների համար, բայց...

 

 

Այդ գումարները, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Լալազար Մինասյանը` «2000 թվականից յուրացնում են «Ամրաններ» ընկերության գլխավոր սեփականատեր դարձած Կարտոյանները»: Եվ ոչ միայն. մեր զրուցակիցների պնդում են, որ իրենք խաբված են ոչ միայն գործարանի գլխավոր բաժնետեր Լեւոն Կարտոյանի, այլեւ պետության եւ դատարանների կողմից:Մի խոսքով՝ «Ամրաններ» ընկերության իրեն խաբված համարող մյուս բաժնետերը՝ Սերժիկ Մարությանը ներկայացրեց այս պատմությունը. «Դեռեւս 1965 թվականից ես աշխատել եմ «Ամրաններ» գործարանում, որը 1995 թվականից սեփականաշնորհվել է: Հենց այդ ժամանակահատվածում մեզանից՝ ձեռնարկության աշխատակիցներից շատերը բաժնետոմսեր են գնել, ներդրում արել եւ դարձել գործարանի լիարժեք բաժնետեր: Առաջին վեց ամսվա համար ընկերությունը մեզ` բաժնետերերիս տվել է շահութաբաժին, սակայն դա առաջին եւ վերջին շահութաբաժինն էր բաժնետերերիս տրված: Քանի որ այդ ժամանակահատվածում ներկայիս գլխավոր բաժնետեր համարվող Լեւոն Կարտոյանը, իսկ նախկինում նրա հայրը` Էդիկ Կարտոյանը «դրսից» բաժնետոմսեր են առել եւ եկել դարձել բաժնետեր: Նրանց գալու առաջին իսկ օրվանից գործարանի աշխատակիցները խաբված են մինչեւ օրս: Կարտոյանները իրենց գալու առաջին իսկ օրվանից սկսեցին մարդկանց գումարներ չտալ: Դրան զուգահեռ, իրենց դիրքերը վերջնականապես հաստատելու համար, այլ-այլ ճանապարհներով սկսեցին մարդկանցից կոպեկներով գնել մնացած բաժնետոմսերը: Օրինակ` տաս հազարանոց բաժնետոմսն առնում էին հազար դրամով, այդպիսով՝ տարեցտարի ավելացնելով իրենց բաժնեմասը: Իսկ մեզ` բաժնետերերիս, անգամ թույլ չէին տալիս ու մինչ օրս էլ թույլ չեն տալիս մուտք գործել գործարան. միայն ժողովի ժամանակ ենք մտնում, բայց արտադրամաս մտնելու իրավունք ընդհանրապես մեզ չեն տալիս, որպեսզի չտեսնենք Կարտոյանի կատարածները:
Սկզբում մենք ոչինչ չէինք կասկածում, երբ մեզ ասում էին, թե գործարանը վնասով է աշխատում, ինչի պատճառով էլ բաժնետերերը շահույթ չեն ստանում: Այդպես էլ խաբված կմնայինք, մինչեւ որ 2011 թվականին ժողովներից մեկի ընթացքում պարզեցինք, որ գործարանը ոչ միայն շահույթ է ստանում, այլեւ կոնկրետ` տարեկան քսան միլիոն, որը Կարտոյանը խնամքով փորձում էր թաքցնել բաժնետերերից: Եվ հենց այդ ժամանակվանից դիմել ենք դատարան` մեզ հասանելիք շահույթը ստանալու ակնկալիքով, քանի որ հասկացանք, որ տարիներ շարունակ խաբված ենք եղել: Մինչդեռ նա մեզ հասանելիք շահույթով իր համար մի ամբողջ կարողություն է դիզել»:
Բաժնետերերը մեծ ակնկալիքով էին 2011 թվականին դիմել դատարան, վստահ լինելով, որ իրենց տարիների կուտակած շահույթը դատարանը կպարտավորեցնի, որպեսզի ներկայիս գլխավոր բաժնետերը հետ վերադարձնի: Սակայն աննկարագրելի է եղել վերջիններիս հիասթափությունն ու զարմանքը, երբ դատարանը հիմք է ընդունել Կարտոյանի տված թղթերը, ըստ որի` գործարանն աշխատել եւ շարունակում է աշխատել վնասով` հաշվի չառնելով բոլորովին այլ վիճակ ներկայացնող աուդիտի արդյունքները: Չնայած դատարան դիմած բաժնետերից մեկը` Լալազար Մինասյանը Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած եւ դրան հաջորդած Վերաքննիչ դատարանի վճիռներն ամենեւին էլ զարմանալի չի համարում, քանի որ, պատմում է, թե անձամբ է լսել, թե ինչպես է պարոն Կարտոյանը գործարանի ներկայիս աշխատակիցներից մեկին մասնավորապես ասել. «Սաղ դատարաններն էլ առել եմ` Առաջին ատյանին էլ, Վերաքննիչին էլ, Վճռաբեկին էլ: Դատավորներին, ինչքան ուզում ես, փող կտամ, բայց դրանց ոչ մի կոպեկ չեմ տալու»:
Ամեն դեպքում՝ շուրջ 35 քաղաքացիներ, որոնց թվում են ինչպես գործարանի բաժնետերերը, այնպես է էլ՝ աշխատակիցները, պնդում են, թե չեն նահանջելու, պայքարելու են ընդհուպ մինչեւ ՄԻԵԴ: Առավել եւս, որ ինչպես Կարեն Սահակյանը ասաց. «Առանձնապես որեւէ ակնկալիք չունենք այլեւս ներպետական ատյաններից, որովհետեւ այն, որ դատարաններին եւ դատավորներին առել է, բարձրաձայնում է ոչ միայն Կարտոյանը...»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված