ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԻԲԻՆԻ ՀԵՏ ՄՈՍԿՎԱ ՉԻ ՄԵԿՆԵԼ»
Արխիվ 12-16ՎԻԿՏՈՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ. «ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԲԻԲԻՆԻ
ՀԵՏ ՄՈՍԿՎԱ ՉԻ ՄԵԿՆԵԼ»
Հունիսի 19-ից մեկնարկել է Բաղրամյան պողոտայում մեկնարկել է հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիան: Քաղաքական տարբեր գործիչներ իրենց կարծիքն արտահայտել են թանկացման վերաբերյալ: Իսկ ինչ է մտածում այս մասին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Իրավունքի» հետ զրույցում նախկին նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ արդեն հինգ օր է, պրն Քոչարյանն Եվրոպայում է` մասնավոր այցով: «Ես առիթ չեմ ունեցել իր հետ քննարկել ստեղծված իրավիճակը: Կխնդրեմ վաղը զանգահարել: Կփորձեմ իր տեսակետը փոխանցել Ձեզ»,- ասաց Սողոմոնյանը:
Ինչ վերաբերում է օրեր առաջ լրատվամիջոցների տարածած այն տեղեկատվությանը, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Բիբինի հետ նույն ինքնաթիռով Մոսկվա թռչելուն, Սողոմոնյանը դա համարեց անհեթեթություն:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk