Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ՄԻԱՅՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՉԷ, ՈՐ ԿԱՆ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԵՐ

Արխիվ 12-16

ՄԻԱՅՆ ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ՉԷ, ՈՐ ԿԱՆ ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿԻ ԴԵՊՔԵՐ

Անզեն աչքով էլ է տեսանելի, որ վերջին ժամանակներս նկատելիորեն աճել են աղիքային վարակների դեպքերը: Համաճարակաբանական հետազոտությունները հենց այդ կերպ բացատրեցին Ջրաշենից Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք տեղափոխված 4-ամյա աղջնակի ողբերգական մահվան դեպքը: Գրեթե զուգահեռ՝ Նորապատ համայնքից 5-ամյա տղային, աղիքային գանգատներով եւ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք...
Աղիքային վարակների տարածման պատճառների, կոնկրետ դեպքերի եւ հանրապետությունում այս եղանակին բնորոշ այլ հնարավոր վարակների տարածման մասին զրուցեցինք ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան ԱՐԱ ԱՍՈՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում նախ անդրադառնալով Արմավիրում տարածված աղիքային վարակի աղմկոտ թեմային` ասաց.

 

Արմավիրում համաճարակ չկա, բոլորը տարբեր հարուցիչներով, միմյանց հետ կապ չունեցող, տարբեր աղբյուրներից առաջացած դեպքեր են: Համենայնդեպս՝ մինչ այսօր որեւէ կապ չենք հայտնաբերել:
Աղիքային վարակիչ հիվանդությունները, ինչպես շատ այլ հիվանդություններ, սեզոնային բնույթ ունեն, ու, թերեւս, նաեւ դրանով պետք է բացատրել ներկայիս տեսանելի դարձած դեպքերի քանակը: Արմավիրի վրա առավել շատ ուշադրություն հրավիրվեց, քանի որ այնտեղ գրանցվեց մահացության դեպք, թեեւ աղիքային վարակների դեպքեր այս շրջանում գրանցվում են նաեւ այլ մարզերում:
Ինչ վերաբերում է Արմավիրի մարզում արձանագրված երեխայի մահվանը, ապա պետք է ասեմ, որ երեխային շատ ուշ էին բերել հիվանդանոց, երբ ոչինչ անել այլեւս հնարավոր չէր: Սակայն մահացած երեխայի գործը դատաբժշկական փորձաքննության փուլում է, եւ սպասենք պաշտոնական եզրակացությանը:
Ամեն դեպքում՝ ուզում եմ ուշադրություն հրավիրել եւ նշել, որ աղիքային վարակների դեպքերի պատճառները եւս շատ տարբեր են. վարակը տարածվում է սննդով, ձեռքից ձեռք փոխանցումից, ընտանի կենդանիներից եւ այլն: Ամռան եւ գարնան ամիսներին պետք է առավել զգոն լինել: Մրգերն անպայման լվանալ եւ նոր ուտել՝ անկախ նրանից՝ դա սեփական այգում է աճեցրած, թե այլ տեղ: Ամռանը հատկապես պետք չէ ծանրաբեռնել ստամոքսը. այս եղանակի համար խորհուրդ կտամ ուտել հաց, պանիր պոմիդոր եւ մածուն. պարտադիր չէ, այսպես ասած, ծանր մթերքներով «տեռորի» ենթարկել ստամոքսը:
- Պարոն Ասոյան, վերադառնալով մահացած աղջնակի դեպքին` նկատենք, որ ծնողները երեխայի մահվան մեջ մեղադրում էին եւ շարունակում են մեղադրել բժշկին: Թե՝ երեխային «իր ոտքով» հասցրել են հիվանդանոց, նա այնտեղ համեմատաբար լավ վիճակում է եղել ու միանգամից՝ վատացել, երբ զոնդով ստամոքսի լվացում են արել: Այդ պատկերը ինչքանո՞վ է համապատասխանում Ձեր` «երեխային շատ ուշ էին բերել հիվանդանոց» բացատրությանը:
- Այն մեղադրանքը, որը ներկայացնում են բժշկին, տեխնիկապես հնարավոր չէ: Մարդու անատոմիան այնպիսին է, որ մեծ ցանկության դեպքում էլ, այդ զոնդը հնարավոր չէ մտցնել թոք կամ բրոնխներ:
- Բացի աղիքային վարակից, էլ ի՞նչ վարակներ են բնորոշ այս սեզոնին:
- Հիմնականում տարածված են լուծային, ինֆեկցիոն հիվանդությունները: Մի փոքր տարածում ունի նաեւ թարախային անգինան, բայց դա եւս ունի իր բացատրությունը. քանի որ այս շոգերին մարդիկ շատ են սառը հեղուկներ  օգտագործում, ինչն էլ հանգեցնում է դրան:
- Այս պահի դրությամբ, կասե՞ք, որքան աղիքային վարակով հիվանդներ կան մայրաքաղաքում:
- Միջին հաշվով օրական ընդունվում է 10-ից 22 հիվանդ: Սակայն նրանց մեջ կան ինչպես աղիքային, այնպես էլ լուծային եւ անգինայով հիվանդ անձինք: Այսօրվա դրությամբ, ինֆեկցիոն բաժնում կա 217 հիվանդ, այդ թիվը իհարկե ժամ առ ժամ փոխվում է:
- Մալարիայով վարակված արտասահմանցիների վիճակն ինչպե՞ս կգնահատեք:
- Վերջին յոթ ամիսների ընթացքում ունեցել ենք ընդամենը երեք դեպք: Երեքն էլ բերովի դեպքեր էին՝ բերվել են Աֆրիկայից: Բոլորին առողջացրած դուրս ենք գրել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված