Ո՞ՒՄ ԾՆՈՒՆԴՆ ԷՐ ՏՈՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԸ
Արխիվ 12-16Ո՞ՒՄ ԾՆՈՒՆԴՆ ԷՐ ՏՈՆՈՒՄ ՆԱԽԱՐԱՐԸ

Երկուշաբթի, ի զարմանս մեզ, հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիային հետեւում էր նաեւ Սպորտի եւ երիտասարդության նախարար ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԸ: Արդեն կեսգիշեր էր, երբ նկատեցինք պրն Ղազարյանին Գրողների միության շենքի մոտակայքում` թփուտների ետեւում: Փորձեցինք զրուցել նախարարի հետ` պարզելու նրա կարծիքը ակցիայի մասին:
- Պրն Ղազարյան, ես «Իրավունք» թերթից եմ, Սոնա Դավթյան...
- Հա, ինչ անեմ:
- Ձեր կարծիքը բողոքի ակցիայի մասին:
- Կարծիք չունեմ:
- Ակտիվիստներին կհաջողվի՞ իրենց նպատակին հասնել:
- Կարծիք չունեմ: Ես այսօր ծնունդի եմ, ինձ մի խանգարեք:
- Պարզապես տեսա Ձեզ, մտածեցի` Ձեր աջակցությունն եք հայտնում:
- Բացարձակ, բացարձակ: Ես կապ չունեմ:
Տեղեկացնենք` Գաբրիել Ղազարյանի հետ զրուցել ենք մոտ կեսգիշերին:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk