Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ` ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՉՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արխիվ 12-16

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ` ԱԿՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՉՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի հզոր ակցիային` ընդդեմ հոսանքի թանկացման, այդպես էլ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների  չտեսանք: «Իրավունքը» փորձեց ընդդիրմադիրներից պարզել` ինչու նրանք չէին մասնակցում  բողոքի ակցիային այն դեպքում, որ ոչ մի առիթ բաց չէին թողնում ի ցույց դնել իրենց:

 

Ընդդիմադիր մի քանի պատգամավորներին մեր հարցն այսպիսին էր` արդյո՞ք ընդդիմադիրները այսօրվանից չպետք է հավաքեն իրենց իրերը, այլեւս իրենց ընդդիմություն չկոչեն, քանի որ դեպքերը հստակ ցույց տվեցին` միակ ընդդիմությունն այսօր հանրությունն է: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել,  իսկ ահա  «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան  Պողոսյանն էլ ասաց, որ իշխանությունը պետք է հավաքի իր իրերը, քանի որ հոսանքի թանկացման պատասխանատուն հենց նա է. «Ընդդիմությունն է ծեծե՞լ ակտիվիստներին: Ամեն ինչով էլ սատարել է ընդդիմությունը: Այսօր  ակտիվիստների ազատ արձակման հարցն է բարձրաձայնել խորհրդարանում: Ընդդիմությունը միշտ էլ եղել է ակտիվիստների կողքին: Այդ երեխաները, որ տարվել են բաժին, իշխանությունի՞ց էին: Ոչ, ընդդիմությունից»:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ երեկվա բողոքի ակցիային  ԲՀԿ երիտասարդներն են մասնակցել, ավելին` ձերբակալվածների թվում կան ԲՀԿ երիտասարդներ: «Ինքս անձամբ գրեթե բոլոր ընդվզումներին  մասնակցել եմ: Եթե անհրաժեշտ է եղել, դիրքորոշում եմ հայտնել`որպես ՀՀ քաղաքացի եւ որպես պատգամավոր: Անթույլատրելի ենք համարում   նման վարքագիծը խաղաղ ցուցարարների ու  լրագրողների հանդեպ»:
Թե ինչու Վահե Էնֆիաջյանը  չի մասնակցել բողոքի ակցիային, պրն Էնֆիաջյանն ասաց, որ զուտ տեխնիկական է եղել:  «Այդ ակցիային մեր խմբակցության  պատգամավոր Հայկ Խաչատրյանն է  մասնակցել: Այլ պատգամավորների մասին չեմ կարող ասել»,- ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Քաղաքական գործիչը համաձայն չէ այն կարծիքին, որ  իշխանության ռեալ ընդդիմությունը  հանրությունն է: «Եթե պատգամավորները  ակցիայի այդ ժամանակահատվածում ներկա չեն եղել (նկատի ունի ցուցարարներին ջրցան մեքենաներով հեռացնելը), դա չի նշանակում ընդդիմադիր դաշտը չի մտահոգվում»:
Վահե Էնֆիաջյանին հիշեցրինք` ԲՀԿ-ն ամիսներ առաջ հեղափոխություն էր ցանկանում  անել, իսկ երեկ Բաղրամյան պողոտայում, կարելի է ասել, հեղափոխական իրավիճակ էր: «Ոչ, դա  հոսանքի սակագնի բարձրացման դեմ  պայքար էր, որը փողոցում էր  ընթանում»,- եզրափակեց Էնֆիաջյանը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար, պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ «Իրավունքի» հարցադրմանը չհամաձայնեց` ասելով. «Երեկվա բարձրացրած խնդիրներն ընդդիմությունը բարձրաձայնել է: Երկրորդ` պայքարի տարբեր մեթոդներ կան: Երբեմն էլ, իշխանության կողմից ուղղորդված պայքարներ: Ես այդ դեպքը կոնկրետ նկատի չունեմ, այլ ընդհանրապես եմ ասում` ուղղակի իշխանության մոտ աշխատող ընդդիմադիրներ: Իշխանության սուրբ պարտք էլ, ցավոք  սրտի, ընդդիմության  դերը նսեմացնելն է,  լղոզված պատկեր ստեղծելը, թե որեւէ փոփոխություն անել հնարավոր չէ: Ասեմ Ձեզ նաեւ, որ  մեր երիտասարդական կառույցն էնտեղ էր»:
Փաստորեն, մեր ընդդիմությունը միայն տանը նստած, սոցիալական ցանցերով զանազան «ստատուսներ» գրելով, ամբիոնից լալահառաչ ճառեր ասելով է սահմանափակվում իշխանափոխություն անելը կամ ինչ-որ հարց լուծելը, իսկ երբ հերթը հասնում է  ռեալ քայլերին,  հայտնվում են «Խաթաբալադա» ներկայացման հերոսի կարգավիճակում` ես չեմ կարող գնալ, ես զանգի եմ սպասում, ես չէի եկել, բայց իմ փոխարեն եկել էին... Ընդդիմադիր լիդերների` տարիներով իրենց  վրա  հավաքած «տոննաներով» կոմպրոմատներն ուղղակի ծալում են լիդերների ծնկները: Այս պատասխաններից ակամայից հիշում ենք հայտնի հայկական «Մկների ժողով» մուլտֆիլմը, որտեղ զանգ կախելու համար, բոլոր մկները ակամայից մի պատճառաբանություն էին ներկայացնում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված