Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

«ԱՍԵՑԻՐ` ԴԵՊՈՒՏԱՏ ԵՄ, ՀԵՐԻՔ ԷՐ, ԷԼ ՀԱՅՀՈՅԵԼՍ Ո՞ՐՆ Ա»

Արխիվ 12-16

«ԱՍԵՑԻՐ` ԴԵՊՈՒՏԱՏ ԵՄ, ՀԵՐԻՔ ԷՐ, ԷԼ ՀԱՅՀՈՅԵԼՍ Ո՞ՐՆ Ա»

Երեկ ԱԺ նիստից հետո մի շարք պատգամավորներ խորհրդարանական միջանցքներում` մասնավոր զրույցներում, ամփոփում էին արտահերթ նիստը, իսկ ոմանք էլ ամփոփում էին ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ՀՐԱՆՏ ԴԱՎԹՅԱՆԻ պահվածքը: ԲՀԿ-ական ավագ սերնդի պատգամավորները մասնավորապես նշում էին. «Թե ասա Հրա՛նտ, ասեցիր` դեպուտատ եմ, հերիք էր, էլ հայհոյելս ո՞րն ա», մեկ ուրիշն էլ ավելացրեց. «Ինձ էլ են ոստիկանները բռնում ճանապարհին, ջանով-ջիգյարով ասում եմ` սխալվել եմ, պատգամավոր եմ, անցնում-գնում ա»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար, Երեւան-Աբովյան ավտոճանապարհի Աբովյանի վարչական տարածքում կանգնեցրել են Toyota մակնիշի 098 QQ 11 համարանիշի ավտոմեքենան: Սակայն, սա չէ ուշագրավ, այլ այն, որ մինչ ՃՈ աշխատակիցը կկազմեր արձանագրություն, ավտոմեքենայի միջից հայհոյանքների տեղատարափով դուրս է գալիս ո՛չ ավել, ո՛չ պակաս ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր ՀՐԱՆՏ ԴԱՎԹՅԱՆԸ. «Էս յեքա տռասի վրա էլ ավտո չկար, դեպուտատին պիտի կանգնացնես, ակտ գրես, բեսամթ տղա էս դառել դու, արա՛…»: Ապա պատգամավորը նույն ոճով շարունակել էր. «Քեզ դրել ես, Հիսուս Քրիստոսի աշակերտի տեղը… Անշնորհքավարի ակտ ես գրում դեպուտատի վրա»: Թերեւս, հրապարակված տեսանյութից միայն այսքանն էր առանց հայհոյանքների, ինչը ներկայացրինք ձեր ուշադրությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ