«ՀԵՏԵՎԻՑՍ ՄԻ ՎԱԶԵՔ». ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
Արխիվ 12-16«ՀԵՏԵՎԻՑՍ ՄԻ ՎԱԶԵՔ». ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԱԿԱՆ ՏԱԼ
Բաղրամյան պողոտայում «Ոչ թալանին» նախաձեռնությունը հզոր բողոքի ալիք էր բարձրացրել, որին, ի դեպ, մասնակցում էին ազատամարտիկներ: «Իրավունքը» «Ազատամարտիկների դաշինք» միավորման նախագահ ՌՈՒՍՏԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՑ փորձեց պարզել` ինչու նա իր մարտական ընկերների կողքին չէր: «Ես էլ իմ տեղում էի»,- պատասխանեց Գասպարյանը եւ արագ խույս տվեց լրագրողներից:
«Բայց պետք էր պայքարողների կողքին լինել»,- հակադարձեց «Իրավունքը»:
«Մենք էլ էինք ժողովրդի կողքին կանգնած»,- ասաց Գասպարյանը, ապա նյարդայնացած ասաց. «Հետեւիցս մի վազեք, մեկ է, չեմ խոսելու»:
Հիշեցնենք, որ վերոնշյալ պատգամավորը դեռեւս ամիսներ առաջ, երբ ԲՀԿ-ն պատրաստվում էր, այսպես ասած, հեղաշրջման, հանդես էր գալիս ամպագոռգոռ հայտարարություններով, թե շուտով իրենք են իշխանության գալու եւ ժողովրդի վիճակը բարելավելու: Բա մի հարցնող լինի` պարոն Գասպարյան ո՞ւր էիք ակցիայի ժամանակ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk