Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԹԵՎՈՍԻԿՆ ԻՐ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞

Արխիվ 12-16

ԹԵՎՈՍԻԿՆ ԻՐ ԵՂԲՈՐ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ՞

 

Օրերս տեղի ունեցած հայտնի քրեական հեղինակություն Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի սկանդալային ձերբակալությունը շարունակում է նորանոր մեկնաբանությունների տեղիք տալ: Այդ թվում՝ ծավալվում է այն վարկածը, որ Թեւոսիկի ձերբակալությունն այսպես ասած, զգուշացում էր: Այսինքն՝ կապված եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության հետ, կարող էին լինել ծանր զարգացումներ: Իսկ այդ սպանությունը, ըստ նույն վարկածի, պետք է կապել հայաստանյան քրեական աշխարհում ընթացող խորքային այն զարգացումների հետ, որոնք պարբերաբար ջրի երես են ելնում` տարբեր աղմկոտ սպանությունների տեսքով: Այսինքն՝ Թեւոսիկը կարող էր, որպես եղբոր սպանության վրեժ, գնալ քայլերի, որոնք կարող էին հերթական անգամ ցնցել քրեական աշխարհն, ու կարիք զգացվեց ձերբակալության միջոցով նրան հանգիստ մնալու մեսիջ հղել:

 


Եթե այս մեծ հավանականություն ունեցող վարկածը համապատասխանում է իրականությանը, ապա ամեն դեպքում, Արթուր Սաֆարյանի սպանության գործով պետք է սպասել նոր զարգացումներ: Այսինքն, որ դեռ չավարտված՝ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող այդ գործի քննությունը եւս կարող է շեղվել «նախատեսված հունից»:
Այսպիսով՝ այս իրավիճակն ի՞նչ է խոստանում սպանության գործով քննությանը: Սակայն այս հարցի հետ կապված` սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանի մեկնաբանությունն առնվազն տարօրինակ հնչեց.
- Իսկ կարո՞ղ եք ինձ ասել` ինչ կապ ունի Արթուր Սաֆարյանի սպանությունը Թեւոսի հետ. ոչ մի եւ չի էլ կարող լինել, դա աբսուրդ է:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ