Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

Արխիվ 12-16

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱԳՈՒՍՏՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ

ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին:
Արմեն Աշոտյանը իրավապահների պահվածքը համարեց արհեստավարժ. «Մենք պետք  է փաստենք, որ ոստիկանությունը բարձր մակարդակով կարողացել է գործողություններ իրականացնել, համբերատար  եւ հետեւողական աշխատել երիտասարդների հետ, որոնք ինձ վրա ազատ եւ արդար մարդկանց տպավորություն թողեցին: Ցավոք սրտի, իրենց միջեւ չկարողացան  կարգավորման այնպիսի մեխանիզմներ ընտրել, որպեսզի  այդ տարերային արդար ցասումը դարձնեն ինստիտուցիոնալ»:
«Իրավունքը» ՀՀԿ փոխնախագահից հետաքրքրվեց`  քաղաքացիական հագուստով ոստիկանների  մուտքը  ակտիվիստների խումբ ե՞ւս բարձր մակարդակի աշխատանք   կարելի է համարել: «Ես չգիտեմ` քաղաքացիական համազգեստով քաղաքացիների առկայությունը  ինչ օրենսդրական ակտով  է կարգավորվում: Կարող եմ ինքս կռահել` օպերատիվ գործողությունների պարագայում ոստիկանները, որքան գիտեմ, կարող են տարբերանշան չկրել: Որպեսզի օգուտ տանք գործին, պետք է ասենք, որ ունենք լավ երիտասարդություն»,- եզրափակեց Աշոտյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ