Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ՆԵՐԿԱՅԻՍ ԴԻՍԿՈՄՖՈՐՏՆ ԱՌԱՋԱՑԵԼ Է ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃԻՇՏ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

Արխիվ 12-16

ՆԵՐԿԱՅԻՍ ԴԻՍԿՈՄՖՈՐՏՆ ԱՌԱՋԱՑԵԼ Է ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՃԻՇՏ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ  ՀԵՏԵՎԱՆՔՈՎ. Վ. ԲՈՍՏԱՆՋՅԱՆ

 

Մայիսի 28-ին «Ինտեր ՌԱՕ» խմբի կողմից հրապարակած 2015 թ.-ի առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունում սևով սպիտակի վրա նշված է, որ «Ինտեր ՌԱՕ»-ի ընդհանուր եկամուտն առաջին եռամսյակին աճել է 14,2 %-ով (26,9 միլիարդ ռուբլի) և կազմել է 216 միլիարդ ռուբլի:

Հայաստանին վերաբերող տողում էլ նշված է, որ մեր երկրից ստացված եկամուտն աճել է 65,3 %-ով, որը պայմամավորված է 2014 թ.-ի օգոստոսին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ և ռուսական ռուբլու նկատմամաբ հայկական դրամի փոխարժեքի աճով: Փաստորեն, ստացվում է, որ  «Ինտեր ՌԱՕ» խմբի անդամ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի 100 տոկոս սեփականատեր ՀԷՑ-ը 2015 թվականին բավականին արդյունավետ է աշխատել և իր «ընտանիքի» բյուջեն հարստացրել է 2,3 միլիարդ ռուբլու չափով: Այս ֆոնին առավել, քան զավեշտալի է թվում ՀԷՑ-ի կողմից ներկայացված էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով թանկացման մասին հայտն ընդհանրապես և Նազարյանի հանձնաժողովի կողմից,  որպես «լավություն»,  այն մոտ 7 դրամով բարձրացնելու մասին պատճառաբանությունները՝ մասնավորապես:

Տնտեսագետ, ԱԺ նախկին պատգամավոր  Վարդան Բոստանջյանը «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով «Ինտեր ՌԱՕ»-ի հայաստանյան սեգմենտից ստացված 65,3 % շահույթին և դրանց հիմքերին նշեց, որ բոլոր մենաշնորհների դեպքում էլ տնտեսվարող սուբյեկտների հանդեպ վարվող տնտեսական քաղաքականությունը էականորեն տարբերվում է այլ տնտեսվարող սուբյեկտների հանդեպ վարվող քաղաքականությունից:

«Բնական մենաշնորհները կառավարող տնտեսվարող սուբյեկտները, մասնավորապես՝ ջրամատակարարումը, գազամատակարարումը, էլեկտրաէներգիայի մատակարարումը, երկթուղային տրասպորտը  և այլ նման ինստիտուտներ միշտ աշխատում են անվրեպ և շահույթով: Դրանց գործունեության կարգավորման, զսպման և «շահույթ» կատեգորիայի առումով նրանք խնդիր չունեն, քանի որ հանրությունն է օգտվում այդ ծառայություններից և այս ընկերությունների շահույթը զսպելու համար աշխարհի բոլոր պետությունները ստեղծել են հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովներ, որը սահմանում է խելամիտ շահույթի մակարդակը: 65,3 % շահույթը նշանակում է, որ տվյալ ծառայությունը չի գործել բնականոն և այն սահմաններում, որը պետք է իրականացներ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը»,- ասում է Վ. Բոստանջյանը:

Տնտեսագետի խոսքով հանրային ծառայությունները կարգավորող մարմինն իհարկե պետք է մտածի բնական մենաշնորհի օբյեկտների մասին, բայց կա ավելի կարևոր հարց, որ հանձնաժողովի գերակա խնդիրը պետք է լինի բնակչության և քաղաքացիների մասին  մտածելը:

«Ներկայիս դիսկոմֆորտը և ճեղքվածքը առաջացել է այդ իրավասությունները հստակորեն և ճիշտ չկատարելու հետևանքով և այս առումով երիտասարդները, որոնք ոտքի են կանգնել և չեն նահանջում նշանակում է, որ արդեն բաժակը լցվել է»,- ասում է Վ. Բոստանջյանը:


ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված