ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՇԱՐՔԵՐԻՑ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ ՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՇԱՐՔԵՐԻՑ ՄԱՔՐՈՒՄ ԵՆ
ՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԻՆ
Շարունակվում է <ոչ թալանին> ակցիան: Րոպեներ առաջ ցուցարարների շարքում շտապօգնության մեքենա մոտեցավ, որի պատճառով մարդկանց բազմությունը բաժանվեց երկու մասի: Պարզ դարձավ, որ մի երիտասարդ աղջկա ինքնազգացողություն է վատացել: Բացի այդ ակցիայի կազմակերպիչները պատնեշից այս կողմ, որտեղ գտնվում են ոստիկանները, հերթով ստուգում եւ հետո թույլ են տալիս անցնել այդ կողմ որտեղ ոստիկաններ են: <Կարմիր գծից> այն կողմ կարող են անցնել միայն լրագրողները, հոգեւորականները, մշակութային գործիչներն եւ շոու բիզնեսի ներկայացուցիչները: Եթե նրանցից բացի ինչ որ մեկին նկատում են ապա անմիջապես հեռացնում են այնտեղից: Այս ակտիվությունը նկատվեց այն ժամանակ, երբ ոստիկանությունը տեղեկություն տարածեց, որ ինչ որ երիտասարդներ զինված են մահակներով: Այդ պատճառով ակցիայի կազմակերպիչները հանձն առան գտնել այդպիսիններին ու հեռացնել իրենց շարքերից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk