Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ Գերմանիան հրաժարվել է Լեհաստանով տանկային շարասյուներ տեղաշարժելուց Լավրովը կասկածի տակ դրեց Գերմանիայի և Բրիտանիայի պաշտպանության նախարարների ադեկտվատությունը Զելենսկի. ԱՄՆ-ն Ուկրաինային չի փոխանցում նույնիսկ Եվրոպայի կողմից վճարված Patriot հրթիռները Նեթանյահուն չկարողացավ համոզել ԱՄՆ-ին Վաշինգտոնի վրա Իրանի հարձակման սպառնալիքի մասով 22 տարի՝ անհայտության մեջ․ Վռուբելի գողացված կտավի առեղծվածը Վեճեր, սադրանքի փորձեր եւ վստահության քվե՝ Հայաստանի Նկարիչների միությունում Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ. «ՄԱՀԱԿՆԵՐՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԱԿՑԻԱՅԻՆ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արխիվ 12-16

ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ. «ՄԱՀԱԿՆԵՐՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԱԿՑԻԱՅԻՆ  ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ». ՏԵՍԱՆՅՈՒԹ


Րոպեներ առաջ լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետ ՀՈՒՆԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ անդրադառնալով ակտիվիստների այն հայտարարությանը, թե իրենց մեջ կան քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնց ձեռքին մահակներ կան, կտրականապես հերքեց այդ լուրերը: Նրա խոսքով` ոստիկանական համակարգին  ընդհանարպես պետք չէ քաղաքացիական հագուստով ոստիկաններ մտցնել ակտիվիստների խումբ: Փոխոստիկանապետը հորդորեց ակտիվիստներին ինքնամաքրվել եւ իրենց միջից գտնել այդ սադրիչներին: Ինչ վերաբերում է հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը իրավապահների կողմից քաղաքացիների եւ լրագրողների վրա տեղի ունեցած հարձակմանը,  Հունան Պողոսյանը հիշեցրեց`ընթանում է ծառայողական քննություն եւ առանձին քննություն է իրականացվում նաեւ ՀԾՔ-ում:

Հ. Գ. Այս պահին Բաղրամյան պողոտայում իրավիճակը շարունակում է նույնը մնալ` ակտիվիստները վճռական են տրամադրված:

 



ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ