ԿԱՍԿԱԴՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՄԱՀԱԿՆԵՐՈՎ ՍԱԴՐԻՉՆԵ՞Ր
Արխիվ 12-16ԿԱՍԿԱԴՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՄԱՀԱԿՆԵՐՈՎ ՍԱԴՐԻՉՆԵ՞Ր
Մի քանի րոպե առաջ հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները ոստիկաններին տեղյակ են պահել, որ Կասկադի մոտակայքում տեսել են մահակներով ինչ-որ անձանց: Ակտիվիստները մտավախություն ունեն, որ այդ մարդիկ կփորձեն սադրանքի դիմել, ուստի` նախորոք դիմում են իրավապահ մարմիններին: Վերջիններս ի գիտություն են ընդունել ակտիվիստների հայտարարությունը:
Տեղեկացնենք, նաեւ որ այս պահին ակտիվիստների կողքին է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը, իսկ հետին շարքերում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk