ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Արխիվ 12-16ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Բաղրամյան պողոտայում շարունակվում է էլեկտարաէներգիայի թանկացման դեմ պայքարը: Ակտիվիստները չեն պատրաստվում նահանջել` մինչև չհասնեն իրենց առջև դրված նպատակին: Իսկ նպատակը մեկն է` չեղյալ համարել հոսանքի թանկացման մասին ՀԾԿՀ-ի որոշումը:
Ակտիվիստներին երեկվամից են միացել մի շարք քաղաքական գործիչներ, պատգամավորներ, մտավորականներ, հայտնի անձինք:
Ի դեպ, այսօր մի շարք քաղաքներում եւս նստացույցեր, բողոքի ակցիամեր կլինեն: Այսօր նաեւ ավտոերթ է կազմակերպվել:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝