Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ՍՈՑԻՈԼՈԳԸ` ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ. «ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ`ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԻ ԿՈՂՄ ԵՆ ՔԱՇՎԵԼ

Արխիվ 12-16

ՍՈՑԻՈԼՈԳԸ` ՀՈՍԱՆՔԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ. «ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԷ`ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՄԻ ԿՈՂՄ ԵՆ ՔԱՇՎԵԼ»

 

Արդեն երկու օր է, որ Բաղրամյան պողոտայում  քաղաքացիները  պայքարում են հոսանքի թանկացման  դեմ: «Իրավունքը» սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանից պարզեց` ընդունո՞ւմ է, որ իր կանխատեսումներն այն մասին, թե մեր ազգը  սոցիական բունտ անող չէ, իրականություն դարձավ: Ահարոն Ադիբեկյանն ի պատասխան ասաց, որ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցողը խռովություն է, երբ մի խմբավորում դուրս է գալիս մյուսի դեմ:  «Երեւանում ապրում է 800.000 մարդ, իսկ փողոց  է դուրս եկել մի քանի հազար մարդ: Իշխանությունը չպետք է ինքնահոսի թողնի այս շարժումը, պետք է վերահսկի այն:  Սա տարերային բողոքի ակցիա է, որը բնորոշ է հետամնաց ժողովրդավարական երկրներին: Պատահական չէ, որ քաղաքական ուժերը  մի կողմ են քաշվել»,- ասաց  պրն Ադիբեկյանը:

Ըստ Ադիբեկյանի` որպես քաղաքացի ինքը  կմիանա  այս շարժմանն այն դեպքում, երբ  քննարկումներ լինեն, որտեղ էլ մի քանի առաջարկ կանի, օրինակ, հասարակության խոցելի խմբերին փոխհատուցել: «Այդ ակցիայի  պարագլուխներին հարցրեք` ինչպես է հոսանքի գինը գոյանում: Ոչ ոք չգիտի: Իսկ դա պետք է իմանալ, որպեսզի հասկանա` իր պահանջն արդարացի է, թե`ոչ: Իսկ ակցիայի մասնակիցներն ասում են` թքած ունենք, ձեզ ընտրել ենք, գնացեք մտածեք: Բայց դեմոկրատիան այն է, որ բոլորս  որոշում  կայացնենք: Ակցիայի մասնակիցները գնում են  իրենց բնազդի հետեւից` ասելով` վայ, մեր գրպանից փող են տանում»,-ասաց մեր զրուցակիցը:

Ահարոն Ադիբեկյանը հռետորական հարց է բարձրացնում`ուր են արհմիությունները, սպառողների իրավունքներով զբաղվող ՀԿ-ն, ինչո՞ւ  քայլեր չեն ձեռնարկում: «Մեր ընտանիքը միջինն ամսականն 100$ եկամուտ ունի մեկ շնչի հաշվով: Չորս  հոգանոց ընտանիքը կունենա  400$: Եթե ամիսը 10.000 դրամ են ծախսում  հոսանքի համար, հիմա 1500 դրամով այն կավելանա: Իսկ ձմռանը հոսանքի օգտագործումը կտրուկ կաճի»,- մանրամասնում է  սոցիոլոգը:

Սոցիոլոգը հորդորում է  իշխանությանը վերահսկել  էլեկտրաէներգիա, ջուր, գազ մատակարարող ենթակառուցվածքների  աշխատանքը: «ՀԷՑ-ի ղեկավարները պարտավոր են եռամսյակը մեկ հաշվետվություն  ներկայացնել,  կատարված աշխատանքները,  ինչ ծախսեր է անելու, իսկ կառավարիչը ոչ մի տեղեկություն չի տալիս`ասելով, ոչր իբր այն արտադրական գաղտնիք է: Սա  ՀՀ օրենքների խախտում է, սրա դեմ է պետք պայքարել: Այնպես որ, բողոքի ակցիան դաս կլինի ՀԷՑ-ի կառավարիչներին, որ նման քայլեր  չի կարելի անել ու վատ մենեջմենթ ունենալ»,- եզրափակեց Ադիբեկյանը:


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված