Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել է Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28 Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներ Ինչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծում Ուկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրս Ռուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ) Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականում Բիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքները Ուկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում է

ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿՐԿԻՆ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞ ԻՐ ՔԱՂԱՔԻՑ

Արխիվ 12-16

ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԿՐԿԻՆ ՏԵՂՅԱԿ ՉԷ՞ ԻՐ

ՔԱՂԱՔԻՑ

 

«Իրավունքը»  մայիսի 15-ին հղում տալով իր աղբյուրներին, գրել էր, որ   Հրազդան քաղաքի  գլխավոր բժիշկը` «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ռոբերտ Սահակյանը գնել է Հրազդանի  ավտոկայանը եւ  պատրաստվում է ռեստորանային համալիր կառուցել: Բժշկական կենտրոնի նախագահը  հերքել էր այդ լուրերը, իսկ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը  հստակ պատասխան չէր տվել, միայն ասել էր, որ ավտոկայանը պատկանում է տրանսպորտի եւ կապի նախարարությանը, եւ  այնտեղից  կարող ենք պարզաբանում ստանալ: «Ես նման լուրեր չեմ լսել, ու  ռեստորանային համալիր կառուցելու մասին փաստաթուղթ չենք ստացել»,- «Իրավունքի» հետ զրույցում ասել էր Հրազդանի քաղաքապետը:

«Իրավունքն» այսօր Հրազդանի քաղաքապետից  պարզեց` ի վերջո, նա  տեղյա՞կ է` ինչ է կատարվում իր հայրենի քաղաքում, այդ ինչ շինարարության մասին է խոսքը: «Վերանորոգում են ավտոկայանը: Դիմեք տրանսպորտի նախարարություն»,- ասաց քաղաքապետը:

Հակադարձեցինք` տրանսպորտի նախարարությունն «Իրավունքի» գրավոր հարցմանը տեղեկացրել էր, որ Հրազդանի ավտոկայանը գտնվում է «Հայավտոկայան» ՓԲ ընկերության կազմում։ Ավտոկայանն արդեն  շուրջ 10 տարի է, որ օբյեկտիվ պատճառներով ամբողջությամբ չի շահագործվում, ինչի հետևանքով հայտնվել է վատ վիճակում՝ ջրաթափանց տանիք, կիսաքանդ միջնորմային պատեր, շարքից դուրս եկած սանհանգույց, կոտրված ապակիներ և այլն։ Ավտոկայանը նման վիճակից դուրս բերելու, պահպանության և հարկային պարտավորություններն ապահովելու համար «Հայավտոկայան» ընկերությունն ավտոկայանի մի մասը ժամանակավորապես տվել է վարձակալության։ «Դե իրենց սեփականությունն է, իրենք են որոշում: Իրենք մեզ գրություն են ուղարկել, որ ավտոկայանը վերանորոգում են»,-  պատասխանեց  պրն Դանիելյանը, ապա հավելեց` որպես քաղաքապետ  վերանորոգման շինթույլտվություն տվել է:

Իսկ թե ինչու այս մանրամասները քաղաքապետը չէր հաղորդում ավելի վաղ` մայիսի 15-ին, Արամ Դանիելյանը պատասխանեց` գրությունը նոր են ուղարկել:

Ի դեպ, քաղաքապետը դժվարացավ ասել` երբ կավարտվեն շինաշխատանքները: «Դա իրենց խնդիրն է (նկատի ունի տրանսպորտի եւ կապի  նախարարությանը-խմբ.), չեմ կարող ասել»,- եզրափակեց ՀՀԿ-ական մարզպետը:

Հ.Գ. Պրն Դանիելյան, հասկանալի է, որ խնդիրը  ՏԿ-ի ենթակայության տակ է, բայց չէ՞որ  խոսքը ինչ-որ օբյեկտ շինարարության, այլ ռազմավարական նշանակության կառույցի`ավտոկայանի  վերանորոգման մասին է: Մինչդեռ քաղաքապետն ասում է` տեղյակ չէ եւ պատասխանատվությունը դնում նախարարության ուսերին: Տեսնես` Ձեզանից բացի`էլ ով պետք է տեղյակ լինի Հրազդան քաղաքի մասին:

 


ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ



Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Իսրայելում 9-ամյա հայ երեխայի վրա հարձակված տղամարդը ձերբակալվել էՎերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն ԱսլանյանՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 28Ռուսաստանը մտադիր է կաթվածահար անել Ուկրաինայի ողջ լոգիստիկան. Ուկրաինական լրատվամիջոցներԻնչու Կիեւի քաղաքապետ Կլիչկոյի երեխաները չեն գտնվում առաջնագծումՈւկրաինական անօդաչուները խոշոր նավթաբազա են խոցել Կրասնոդարի երկրամասում (Տեսանյութ)Ադրբեջանի իշխանությունները կրակի հետ են խաղում. ԻՊՀԿ-ի ռեսուրսՌուսական ուժերն ավարտում են վելիկոբուռլուկյան ճակատի հյուսիսային մեծ «կաթսայի» մաքրումը (Տեսանյութ, Քարտեզ)Ով Վանեցյանի կուսակցությունով առաջադրված Լեվոն Վահրադյանը իրականումԲիլ Գեյթսն այդպես էլ չի կարողանում մարսել Էպշտեյնի հետ իր խնջույքներըՈւկրաինական աղբյուրներ. ռուսները վերադարձել են մշտական հարվածների սխեմային. Կիեւում երկրորդ օրն է, որ հարձակումը շարունակվում էՎատա մեր նախագահը, կաշին ու ոսկորն ա մնացել. Ինչից են դժգոհ քոչարյանականներըՆեթանյահուն ցանկանում է Էրդողանի դեմ մեղադրանքներ առաջադրել Միջազգային քրեական դատարանումԹրամփը կրկնապատկում է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ջանքերը. Ֆինլանդիայի նախագահըՌուսներն Օդեսայի մարզում կարեւոր կամուրջ են խոցել (Տեսանյութ)Ռուսական ուժերը Կիեւում խցել են «Ստոլիչնի» խոշոր շուկան (Տեսանյութ)Ռուսաստանը կարող է սրել իր հիբրիդային առճակատումը Եվրոպայի հետԱյս օրով իմ համերգի ցուցադրումը համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ․ Թաթան ներողություն է խնդրելԵրևանում մեկնարկում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըՔՊ-ն առաջատար է Մարց բնակավայրում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված