ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԳՆԵ՞Լ Է ՀԵՑ-Ը
Արխիվ 12-16ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԳՆԵ՞Լ Է ՀԵՑ-Ը
Ըստ news-book էլեկտրոնային կայքէջի.
Քիչ առաջ մոսկովյան մեր աղբյուրները տեղեկացրեցին, որ վերջապես տեղի է ունեցել համաձայնություն ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի և «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահի միջև: Սամվել Կարապետյանը գնում է Հայաստանի էլեկտրական ցանցերը՝ այսպիսով փրկելով Ռուսաստանին և թույլ չտալով, որ ընկերությունն ազգայնացվի:
Սամվել Կարապետյանն իր հերթին մի շարք պահանջներ է դրել «ՌԱՕ ԵԷՍ»-ի և Ռուսաստանի կառավարության առջև: Այն է, անցկացնել միջազգային աուդիտ, ուսումնասիրել բոլոր խախտումները, հատկացնել նոր ֆինանսական միջոցներ՝ ներդրումները խթանելու և վարկային պայմանավորվածությունները կատարելու համար:
Սամվել Կարապետյանը հեռախոսազրույց է ունեցել Բրյուսելում գտնվող Սերժ Սարգսյանի հետ և խոստացել, որ կպահպանի էլեկտրաէներգիայի նախկինում սահմանված սակագինը: Այսինքն, էլեկտրաէներգիան չի թանկանա:
Սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ.
«Տաշիր» ընկերությունների խումբը հերքում է լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը մտադիր է գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը:
Այս մասին Մեդիամաքսի հարցմանն ի պատասխան ասել է «Տաշիր» ընկերության կորպորատիվ հաղորդակցման եւ մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Զառա Աճեմյանը:
- See more at: http://www.mediamax.am/am/news/politics/14627/#sthash.o4hlg2bu.dpuf
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk