ԻՏԱԼԻԱՅՈՒՄ 7-ԱՄՅԱ ՀԱՅ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՂԹՈՂ
Արխիվ 12-16ԻՏԱԼԻԱՅՈՒՄ 7-ԱՄՅԱ ՀԱՅ ՋՈՒԹԱԿԱՀԱՐԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՂԹՈՂ

Հայ շնորհալի փոքրիկը հաղթանակ բերեց Հայաստանին: Իտալիայի Ռիմինի քաղաքում միջազգային ամենամյա VIVA-ITALY-RIMINI 2015 փառատոնի շրջանակներում, 6-8 տարեկանների տարիքային խմբում անցկացվող ջութակահարների մրցույթում հաղթող է ճանաչվել 7-ամյա ջութակահար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ: Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի սան փոքրիկ Ալեքսանդրը ջութակի դասերի է հաճախում Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի եւ Պետրոս Հայկազյանի մոտ:
«Իրավունքի» հետ զրույցում պրոֆեսոր ԱՐՏԱՇԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԸ խոսելով Ալեքսանդրի մասին` նախ շեշտեց. «Յուրահատուկ շնորհով օժտված երեխա է Ալեքսանդրը, նա ինձ մոտ սովորում է արդեն մեկ տարի կամ մի քիչ ավելի: Ինքնատիպ մոտեցում ունի դեպի երաժշտությունը, նոտաները նրա համար կերպարներ են եւ ունեն իրենց պատմությունը»:
Փոքրիկը մրցույթից դեռ չի վերադարձել Հայաստան, ուստի վերադառնալուն պես «Իրավունքը» կզրուցի նրա հետ եւ կներկայացնի ընթերցողներին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk